486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը հույս ունի մնալ իշխանության մեջ
16:22
07 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն հույս ունի մնալ իշխանության ղեկին։ Այս մասին ուրբաթ խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը։

«Նախագահական ընտրություններից հետո մենք կհստակեցնենք մեր հետագա քայլերը՝ կոալիցիայի հետ պայմանագիր ստորագրել, թե՞ դառնալ ընդդիմություն»,-ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ այս կամ այն ձևաչափը կախված կլինի նախագահական ընտրությունների արդյունքներից, և այն անձից, ով կդառնա երկրի ղեկավարը։

«Հիմա մենք մի խնդիր ունենք, որպեսզի մեր կողմից առաջարկված թեկնածուն՝ Վահան Հովհաննիսյանը դառնա նախագահ։ Դա առավելագույն ծարգիրն է, իսկ նվազագույն ծրագիր մենք չունենք»,-ասաց նա։

Այս կապակցությամբ նա նկատեց, որ Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, հատկապես նրանց, որոնք քաղաքական դաշտում կշիռ ունեն։

Մասնավորապես, Կարապետյանը հնարավոր է համարում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցությունը, որն ունի իր ընտրախավը։

«Բայց մենք ջանքեր չենք գործադրի որևէ կուսակցության կողմից մեր թեկնածուի համար աջակցություն ստանալու համար, քանի որ ձևավորված ուժ ենք։ Բայց մենք ողջունում ենք նրանց, ովքեր ուզում են լինել մեզ հետ, և կիսել մեր գաղափարախոսությունն ու սկզբունքները»,-ասաց Կարապետյանը։

Նրա կարծիքով, ՀՅԴ-ին կաջակցի բնակչության զգալի մասը, որն արդեն ծանոթ է կուսակցության գործունեության հետ և գնահատում է այն որպես կայացած ուժ։

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ Գերագույն մարմնի 11-րդ արտահերթ հավաքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց որպես կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: