486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տնտեսական դատարանը բավարարել է «Վիմպելկոմ» ընկերության հայցն ընդդեմ Հայաստանի մտավոր սեփականության գործակալության
16:18
07 Դեկտեմբերի 2007

Հայաստանի տնտեսական դատարանը բավարարել է «Վիմպելկոմ» ընկերության հայցն ընդդեմ Հայաստանի մտավոր սեփականության գործակալության։ Այսպիսով դատավոր Երվանդ Խունդկարյանը բավարարել է «Վիմպելկոմի» հայցը Հայաստանի մտավոր սեփականության գործակալության խորհրդի «Բիլայն» ապրանքանիշի  գրանցման վերաբերյալ վեց որոշումներն առ ոչինչ ճանաչելու  և տարածելու է Հայաստանում այդ ապրանքանիշի միջազգային գրանցման առնչությամբ։

Տնտեսական դատարանի որոշումն ուժի  մեջ է մտնում հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում և կարող է բողոքարկվել Հայաստանի վերաքննիչ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատում։

Տնտեսական դատարանի որոշումը հնչեցնելիս՝ Խունդկարյանը փաստեց, որ «Բիլայն» ապրանքանիշի գրանցումը մերժելու համար  Մտավոր սեփականության գործակալության կողմից նշված հիմքերն անբավարար են։ Մասնավորապես, դատավորն անբավարար համարեց այն փաստարկը, որ հանրապետությունում գործում է համահունչ ապրանքանիշ՝ «Բի Լայնը», որի սեփականատերն է ՏՏ-տեխնոլոգիաների «Բի Լայն» ընկերությունը։

«Հայկական օրենսդրության դրույթների  համաձայն, գրանցման մերժման համար անհրաժեշտ էր, որպեսզի այդ ապրանքանիշերը նմանատիպ լինեին շփոթմունքի աստիճան և վերաբերվեին համանման կամ նման ապրանքների և ծառայությունների»,-նկատեց  դատավորը։

Սակայն դատավորի կարծիքով ռուսական ընկերության «Beeline» ապրանքանիշը պարունակում է «bee» ձայնային համադրությունը, ինչ անգլերենում նշանակում է մեղու և ընթերցվում է որպես «բի», մինչդեռ հայկական ապրանքանիշի «bi»-ն կարդացվում է «բայ»  և չունի իմաստային նշանակություն։

«Բացի այդ երկու ապրանքանիշերն էլ չեն տարածվում նույն կամ նման ապրանքների և ծառայությունների վրա և այդ պատճառով չեն կարող  համարվել համանման շփոթելու աստիճան»,-հավելեց դատավորը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայցվոր կողմի՝ «ԱրմենՏել» ընկերության («Վիմպելկոմ» ընկերության հայկական դուստր ձեռնարկություն) ներկայացուցիչ, իրավաբան Լիանա Գեորդանյանը, հայցվորը բավարարված է Տնտեսական դատարանի վճռով։

Իր հերթին, Մտավոր սեփականության գործակալության ներկայացուցիչ Արա Աբգարյանը նկատեց, որ Տնտեսական դատարանի այսօրվա վճռի բեկանման մասին որոշում կողմը կընդունի բոլոր փաստարկների մանրակրկիտ դիտարկումից հետո։

Հայկական «Բի Լայն» ՏՏ ընկերության դատական դիմումի հիմքը դարձել էր ռուսական «Վիմպոլկոմի» («Բիլայն» ապրանքանիշ) «ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերապրանքանիշավորելու և որպես «Բի Լայն-Հայաստան» վերանվանելու ցանկությունը։ Սակայն գործի ընթացքում պարզվել է, որ Հայաստանում արդեն գործում է ՏՏ «Բի Լայն» ընկերություն։ Համահունչ երկու անվանումների տարբերությունը նրանց գրելաձևն է՝ ռուսական «Վիմպելկոմ» ընկերության ապրանքանիշը գրվում է «Beeline», իսկ հայկականինը՝ «Bi Line»։

Սա նման կարգի առաջին խնդիրն է, որին բախվում են ռուսական բջջային օպերատորները՝ ԱՊՀ երկրների շուկաներ դուրս գալիս։ Ռուս փաստաբանները կարծում են, որ դատական կարգով իր ապրանքանիշը Հայաստանում գրանցելու «Վիմպելկոմի» հնարավորությունները փոքր են։

Ռուսական Stas Marketing Partners-ի ղեկավարող գործընկեր Անդրեյ Ստասը կարծում է, որ հայկական "Bi Line" ապրանքանիշի սեփականատերերը կարող են «Վիմպելկոմից» պահանջել Հայաստանում այդ ապրանքանիշով ձեռք բերված շահույթի ծավալի 5-10%-ը։

Ռուսական Iks-Consulting-ը 2006-ին բջջային ծառայություններ մատուցելու «ԱրմենՏելի» շահույթը գնահատում է շուրջ $90 մլն. և այդպիսով, «Բիլայն» ապրանքանիշի կիրառումը Հայաստանում «Վիմպոլկեմի» վրա կնստի $4,5-9 մլն.։

Բացի այդ,  ներկայումս  Տնտեսական դատարանում քննվում է «Բի Լայն» ընկերության հայցն ընդդեմ «Վիմպելկոմ» և «ԱրմենՏել» ընկերությունների։ Սակայն, «Վիմպելկոմի» հայցով դատական վարույթը կասեցվել է մինչև ընկերության կողմից Հայաստանի մտավոր սեփականության գործակալության հայցով վերջնական վճիռը։

Տնտեսական դատարանը դիտարկում է հայկական «Բի Լայն» ընկերության հայցն ընդդեմ Մտավոր սեփականության գործակալության։--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: