478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս չի սատարի Հայաստանի նախագահի թեկնածուներից ոչ մեկին
14:58
07 Դեկտեմբերի 2007

«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս չի սատարի Հայաստանի նախագահի թեկնածուներից ոչ մեկին, ուրբաթ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքերով, երեկ ընդլայնված նիստի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության Խորհուրդը որոշել է, որ չի առաջադրի սեփական թեկնածու 2008 թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին։

«Մենք չենք սատարի թեկնածուներից որևէ մեկին, մինչև չծանոթանանք նրանց ծրագրերին։ Մեզ հայտնի են կոնկրետ անձինք, սակայն նրանց ծրագրերին մենք դեռ ծանոթ չենք», - ասաց Սաֆարյանը։ Նա նշեց, որ կուսակցությունը կսատարի այն քաղաքական ուժին, որի գաղափարախոսությունը մոտ է «Ժառանգության» գաղափարախոսությանը՝ անկախ այն բանից, թե այդ կուսակցությունն ընդդիմադիր է, թե իշխանամետ։

Սաֆարյանն ավելացրեց, որ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափի մասին որոշումը կընդունվի թեկնածուների պաշտոնական գրանցումից հետո։

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը զրկվել է նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից՝ 10-ամյա ժամանակահատվածում քաղաքացիության բացակայության պատճառով։

Հայաստանի նախագահության թեկնածուների համար երկրի Սահմանադրությամբ հաստատված է, այսպես կոչված, երկրում բնակվելու և քաղաքացի լինելու չափորոշիչ։

Ըստ Հայաստանի Սահմանադրության 50-րդ հոդվածի նորմերի, հանրապետության նախագահ կարող է ընտրվել յուրաքանչյուր անձ, ով հասել է 35 տարեկանի, վերջին 10 տարում եղել է Հայաստանի քաղաքացի, վերջին 10 տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում և ունի ընտրելու իրավունք։

ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: