485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ ժամանակներս Մոսկվան ծրագրում է Երևանում կառուցել 250 հազ. քառակուսի մետր բնակտարածք
14:26
07 Դեկտեմբերի 2007

Ամենամոտ ժամանակներս Մոսկվայի շինարարները Երևանում կկառուցեն քառորդ միլիոն քառակուսի մետր բնակտարածք, ուրբաթ տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք լավ հեռանկար ունենք՝ Երևանում կառուցել քառորդ միլիոն քառակուսի մետր տարածք, և դրանով մեր աշխատանքը ավարտված չէ»,- ասել է Լուժկովը՝ Մոսկվայի և Երևանի գործադիր իշխանության  մարմինների միջև 2008-2011 թթ.-ի համագործակցության ծրագրի ստորագրման ժամանակ։

Քաղաքապետի խոսքերով, ստորագրված ծրագիրը  «պրակտիկ փաստաթուղթ է, որտեղ արտացոլված են Մոսկվայի և Երևանի միջև փոխգործակցության առավել կարևոր կողմերը»։

Փաստաթուղթը ենթադրում է փոխգործակցություն՝ մշակույթի, առևտրի և տնտեսության, ճարտարապետության և շինարարության, քաղաքային տնտեսության բնագավառներում, ինչպես նաև ներառում է Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Լուժկովի խոսքերով, հայերն իրենց կողմից Մոսկվայում արդեն կառուցել են «Երևան-Պլազա» խոշոր առևտրի կենտրոնը։

«Նաև քննարկվում է Մոսկվայում Երևանի Տան կառուցման հարցը, որի հիմնաքարը կտեղադրվի մոտ ժամանակներս», - տեղեկացրել է քաղաքապետը։

Նա ավելացրել է, որ Երևանին առաջարկվել է մասնակցել մայրաքաղաքում բնակտարածքների կապիտալ վերանորոգման ծրագրին։

«Չէ՞ որ մեզ մոտ 21 անգամ ավելացել են կապիտալ վերանորոգման ծավալները», - նշել է Լուժկովը։

Ինչպես իր հերթին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «ստորագրված փաստաթուղթը 2005-2007 թթ. ծրագրի շարունակությունն է»։

Նա նշել է, որ նախորդ համաձայնության բոլոր կետերը հաջողությամբ իրականացվում են, իսկ մի մասն արդեն իրականացվել է։

«Դա վստահություն է ներշնչել, որ անհրաժեշտ է ստորագրել այդ փաստաթղթի շարունակությունը», - ավելացրել է Զախարյանը։

Նրա կարծիքով, համաձայնությունը ցույց է տալիս «հայ ժողովրդի ուշադրությունը դեպի ռուս ժողովուրդը»։

Երևանի քաղաքապետի տեղեկատվությամբ, Երևանի կենտրոնում գտնվող Մոսկվայի տանը 15 օրը մեկ անց են կացվում տարբեր միջոցառումներ, որոնք մեծ նշանակություն ունեն Երևանի և Ռուսաստանի ու Հայաստանի մայրաքաղաքների միջև փոխհարաբերությունների հետագա զարգացման համար։

«Այսպիսով մենք ներդրում ենք կատարում մեր ժողովուրդների միջև դարերով հաստատված հարաբերությունների զարգացման գործում, որպեսզի մեր երեխաներին փոխանցելու բան ունենանք», - եզրափակել է Զախարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։