485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում թողարկվել է վերականգնվող էներգետիկայի առաջին վեբ-կայքը
19:19
06 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում թողարկվել է վերականգնվող էներգետիկայի առաջին վեբ-կայքը՝ www.renewableenergyarmenia.am կամ www.verakangnvoghenergiahajastan.am։

Ինչպես հինգշաբթի կայքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, կայքի նպատակն է՝ բարձրացնել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մասին տեղեկացվածության մակարդակը։

Նա ընդգծեց, որ կայքը նախագծվել է ԵՄ կողմից՝ TACIS-ի «Աջակցություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում։

«Կայքը լիարժեք տեղեկություն է պարունակում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի մասին։ Այստեղ մանրամասն և կանոնավոր կերպով թարմացվող տեղեկություններ են ներկայացված  վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերաբերյալ, մասնավորապես, Հայաստանի տարբեր մարզերի վերականգնվող էներգետիկայի ներուժի նկարագրությունը, գոյություն ունեցող կայանների արտադրության ծավալների մասին տվյալները, ինչպես նաև հնարավոր ներդորղների և վարկային կազմակերպությունների հետ կապ հաստատելու հնարավորություն»,- ասաց Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ կայքում կա տվյալների շտեմարան և հիդրոէներգետիկայի, հողմաէներգետիկայի,  երկրաջերմային և արեգակնային էներգիայի պոտենցիալ աղբյուրների և կենսազանգվածային էներգիայի աղբյուրների ներուժի գնահատականներ, ինչպես նաև հիդրո և հողմաէներգիայի ներուժի տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ։

Կայքում նաև տեղեկություններ կան էներգետիկայի հատվածի,   օրենսդրական դաշտի, սակագների, հասարակական կազմակերպությունների, տեխնոլոգիական նորույթների մասին։

TACIS «Աջակցություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագիրը Հայաստանում իրագործվում է 2006թ. մարտից մինչև 2007թ. դեկտեմբեր։ Ծրագրի նպատակն է՝ աջակցել ՀՀ կառավարությանը` Հայկական ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու և հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի զարգացման հարցերում։ Ծրագրով մշակվել է նաև առաջին մասնագիտացված ինտերնետ-կայքը՝ նվիրված վերականգնվող էներգետիկայի հիմնախնդիրներին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։