478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նշում են ժողովրդական արտիստ, հայտնի ասմունքող Վլադիմիր Աբաջյանի հոբելյանը
18:58
06 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը հինգշաբթի առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի մեդալով պարգևատրեց հայտնի ասմունքող, հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանին։

«Այս օրը տոն է ոչ միայն հոբելյարի, այլ մեզանից յուրաքանչյուրի համար»,- հայտարարեց Սարգսյանը՝ շնորհավորելով ասմունքողին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Սարգսյանն ընդգծեց, որ իր ստեղծագործական գործունեության բազմաթիվ տարիների ընթացքում Աբաջյանը պահպանել է նվիրվածությունը հայկական արվեստին, գրականությանը, մասնավորապես, պոեզիային։

Իր հերթին հոբելյարը շնորհավորեց Ազգային գրադարանի ղեկավարությանը։ «Հակոբ Մեղապարտի մեդալին արժանանալը մեծ պատիվ է ինձ համար»,- ասաց նա։

Միաժամանակ հոբելյարը ներկաների հետ կիսեց իր հիշողությունները։

«Իմ ողջ երիտասարդությունն անցել է այս գրադարանի պատերի ներսում։ Ես հիմա էլ շարունակում եմ այցելել գրադարան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երիտասարդ սերունդը շարունակում է հետաքրքրվել գրականությամբ։

Միաժամանակ Աբաջյանը նշեց, որ իր կյանքի մեծ մասն անցկացրել է հայտնի հայ բանաստեղծների կողքին։

«Պատանի հասակում ես գերադասում էի Վահան Տերյանի բանաստեղծությունները, ժամանակի հետ մտերմացա Պարույր Սևակի պոեզիային։ Այսօր ես նախընտրում եմ ոչ միայն սիրային պոեզիան, այլև ավելի խորը իմաստով բանաստեղծությունները»,-եզրափակեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: