485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է երկրորդ հանրապետական` «Իմ տուն, իմ Հայաստան» լուսանկարչական մրցույթը
18:51
06 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ժողովրդական ստեղծագործության թանգարանում հինգշաբթի բացվեց երկրորդ հանրապետական` «Իմ տուն, իմ Հայաստան» լուսանկարչական ցուցահանդես-մրցույթը։

«Մրցույթի նպատակն է՝ հայտնաբերել երիտասարդ տաղանդավոր լուսանկարիչների, նպաստել նրանց ունակությունների զարգացմանը։ Ես ուրախ եմ, որ մրցույթն ավելի մասսայական է դառնում»,- միջոցառման բացման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը։

Նա վստահություն հայտնեց, որ նման միջոցառումների անցկացումն օգտակար կլինի Հայաստանում լուսանկարչական արվեստի զարգացման համար։

Իր հերթին Մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության բաժնի ղեկավար Կարո Վարդանյանը նշեց, որ այս տարվա մրցույթը տարբերվում է նախորդ տարվանից։

«Այս անգամ խստացված են մրցույթին մասնակցելու պահանջները՝ մասնակիցների տարիքը չպետք է գերազանցի 30-ը, ընդ որում, շեշտը դրվում է լուսանկարների հայրենասիրական բովանդակության վրա»,-ասաց նա։

Վարդանյանը հավելեց, որ առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակները կստանան դրամական պարգևներ՝ համապատասխանաբար, 65 հազ. դրամ (մոտ $200), 50 հազ. դրամ (մոտ $160) և 35 հազ. դրամ (մոտ $100)։ Բացի այդ, նախատեսված են ևս երեք խրախուսական անվանակարգեր։

«Իմ տուն, իմ Հայաստան» լուսանկարչական ցուցահանդես-մրցույթը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը։ Մրցույթին ներկայացված են 21 երիտասարդ լուսանկարիչների 4-5-ական աշխատանքներ։

Մրցույթի ժյուրին ղեկավարում է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության ամբիոնի դասախոս, դոցենտ Սահակ Տրոյանը։-0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: