484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին իր թեկնածուին չի առաջադրի
18:28
06 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը 2008թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին չի առաջադրի իր սեփական թեկնածուին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կուսակցության մամուլի ծառայությունում, այդ որոշումը կայացվել է հինգշաբթի տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության ընդլայնված նիստում։

«Ժառանգություն» կուսակցության խորհուրդը որոշեց լիզորել Վարչությանը՝  թեկնածուների պաշտոնական գրանցումից հետո օպերատիվ որոշում ընդունել՝ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափի վերաբերյալ։

Այդ նպատակով որոշվել է Վարչությանը հանձնարարել՝ դիմել նախագահության բոլոր թեկնածուներին՝ ճշտելու համար նրանց դիրքորոշումները՝ կապված Հայաստանի զարգացման հեռանկարների, դրանց հասնելու համազգային ուղիների, ծրագրերի, կառավարման գործառույթների ու մեխանիզմների հետ։

Քննարկման ընթացքում Խորհրդի անդամերը և ընդլայնված նիստի մասնակիցները ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նորից զրկվել է նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքից։

Հայաստանի նախագահության թեկնածուների համար երկրի Սահմանադրությամբ հաստատված է, այսպես կոչված, երկրում բնակվելու և քաղաքացի լինելու չափորոշիչ։

Ըստ Հայաստանի Սահմանադրության 50-րդ հոդվածի նորմերի, հանրապետության նախագահ կարող է ընտրվել յուրաքանչյուր անձ, ով հասել է 35 տարեկանի, վերջին 10 տարում եղել է Հայաստանի քաղաքացի, վերջին 10 տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում և ունի ընտրելու իրավունք։

Որպես նախագահի թեկնածու՝ «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտոնական տվյալներով, չի բավարարում Հայաստանի քաղաքացիության մեջ գտնվելու չափորոշչին։

Երեկ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ափսոսանք էր հայտնել այն կապակցությամբ, որ Հովհաննիսյանը չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին։

Նրա խոսքերով, Հովհաննիսյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին որոշակի հանդարտություն կմտցներ քաղաքական գործընթացների մեջ։–0---

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: