484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խստացվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման հսկողությունը
17:35
06 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում խստացվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման հսկողությունը։

«ՀՀ կառավարությունը հաստատել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը»,- հինգշաբթի կառավարական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի ճանապարհներին երթևեկությանը հետևող լուսանկարահանող և տեսագրող խցիկների տեղադրումը էապես կբարձրացնի ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) պահպանման հսկողությունը, կբացառի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և օրենքի առաջ կապահովի բոլոր վարորդների հավասարությունը։

Ինչպես պարզաբանեց Ոստիկանության պետի տեղակալը, եթե նախկինում մեծ էր, այսպես կոչված, մարդկային գործոնի ազդեցությունը, ապա նման օրենքի ընդունմամբ ՃԵԿ խախտումները գրանցելու է անկողմնակալ սարքը, ինչը թույլ չի տա խուսափել պատասխանատվությունից՝ նույնիսկ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց։

«Նոր կարգի համաձայն, ՃԵԿ խախտման գրանցումից անմիջապես հետո կազմվելու և տրանսպորտային միջոցի տիրոջն է ուղարկվելու վարչական ակտը։ Մեղավոր անձը, այս ակտը ստանալուց հետո, պարտավորվում է սահմանված ժամկետում վճարել տուգանքը»,- ասաց նա։

Մահտեսյանը տեղեկացրեց, որ ըստ նոր կարգի, իր անմեղությունն ապացուցելու պարտավորությունը դրված է տրանսպորտային միջոցի տիրոջ վրա։

Ինչպես պարզաբանեց Ոստիկանության պետի տեղակալը, այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը պատկանում է իրավաբանական անձի կամ պետական մարմնի, ապա նրանց ուղարկվում է պաշտոնական հարցում այն մասին, թե ով է եղել ղեկին խախտման պահին։

Այն դեպքում, եթե հինգ օրվա ընթացքում հարցմանը պատասխան չի ստացվի կամ էլ չի պարունակի հարցված տեղեկության ստույգ պատասխանը, ապա ՃԵԿ խախտման մեջ մեղադրվող անձը կտուգանվի 100 հազ. դրամով (մոտ 330 ԱՄՆ դոլար)։

«Մոտ ժամանակներս օրինագիծը ներկայացվելու է ՀՀ ազգային ժողովի հաստատմանը և, ինչպես ակնկալվում է, կընդունվի 2008թ. հունվար-փետրվար ամիսներին։ Առաջիկա ամիսներին տեղի կունենա նաև անհրաժեշտ ողջ տեխնիկայի ձեռքբերումը»,- ավելացրեց Մահտեսյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: