487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը հաստատել է թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագիրը
17:20
06 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստում հաստատել է թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագիրը։ Այս մասին հինգշաբթի կառավարության բրիֆինգում  հայտարարեց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը։

«Թրաֆիքինգի խնդիրը համաշխարհային նշանակություն ունի, և դրա լուծման համար պահանջվում է հատուկ մեխանիզմների ստեղծում։ Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում առանձնահատուկ հնչեղություն է ստանում եվրաինտեգրման գործընթացի ասպեկտով»,-ասաց նա։

Ինչպես հիշեցրեց փոխնախարարը, թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում սկսվել է 2002թ.-ին, երբ ընդունվեց համապատասխան հայեցակարգը։ Դրանից հետո աշխատանքներն իրականացվել են 2004-2006թթ. թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում։

Բայբուրդյանի խոսքերով, նոր ծրագիրը լուծելու է թրաֆիքինգի դեմ պայքարի ավելի վաղ ստեղծված մեխանիզմների կիրառման, այդ երևույթի հիմնական ուղղությունների հստակեցման, թրաֆիքինգի զոհերին օգնություն տրամադրելու խնդիրները։

«Մոտ ժամանակներս 2007-2009թթ. ծրագրին համապատասխան փոխվելու և բարձրացվելու է թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի կարգավիճակը, որը զբաղվում է միայն այդ երևույթի դեմ պայքարի աշխատանքների համակարգմամբ»,-ասաց նա։

Փոխնախարարը հավելեց, որ Հայաստանը, թրաֆիքինգի համար քրեական պատասխանատվության բարեփոխումից և խստացումից բացի, ակտիվ աշխատանքներ է տանում՝ մարդկանց առևտրի և շահագործման դեմ պայքարի միջազգային կոնվենցիաներին միանալու և դրանք ամրագրելու ուղղությամբ։

«Կոնվենցիաներին միանալը սկզբունքային նշանակություն ունի, որովհետև թրաֆիքինգը անդրսահմանային և անդրազգային հանցագործություն է։ Մոտ ժամանակներս ծրագրվում է Հայաստանում Թրաֆիքինգի դեմ պայքարի եվրոպական կոնվենցիայի ամրագրումը, և, ինչպես սպասվում է, 2008թ. հունվար-փետրվարին Հայաստանը կդառնա 12-րդ երկիրը, որը միացել է այդ փաստաթղթին»,-հայտարարեց նա։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի գլխավոր դատախազության տվյալներով, 2003-2006թթ. հանրապետությունում թրաֆիքինգի հայտնաբերված փաստերով հարուցվել է 137 քրեական գործ, որից 31-ը՝ մարդավաճառության, մեկը՝ աշխատանքային թրաֆիքինգի, 13-ը՝ պոռնկության մեջ ներգրավման, 92-ը՝ պոռնկությամբ և կավատությամբ զբաղվելու նպատակով հաստատություններ պահելու և այդ գործը  կազմակերպելու փաստով։--0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։