482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱՕԿ ղեկավարը պատրաստ է ձեռք բերել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի մեդալները
16:45
06 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատրաստ է ձեռք բերել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի մեդալները։

«Եթե նա փողի կարիք ունի, ապա կարող է դիմել ինձ, և ես առանց բարդությունների կտամ նրան, իսկ նա թող այդ մեդալները բերի Օլիմպիական կոմիտե և դրանք կախի այնտեղ, որպեսզի յուրաքանչյուր այցելու կարողանա տեսնել դրանք»,-հինգշաբթի լրագրողներին ասաց Ծառուկյանը։

Նա նշեց, որ մինչ օրս Հակոբկոխյանն իրեն նման խնդրանքով չի դիմել։

«Ես նրան լավ գիտեմ և հարգում եմ՝ որպես լավ սպորտսմենի, որն արժանի կերպով ներկայացրել է իր երկիրը։ Ամեն դեպքում, եթե նրան ինչ-որ բան պետք է, նա կարող է դիմել ինձ»,-ասաց Ծառուկյանը։

Բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն արդեն հայտարարել է Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։ Այդ նպատակին հասնելու համար նա մտադիր էր վաճառել իր ոսկե մեդալները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 8 մլն. դրամ ($26,3 հազ.) անհրաժեշտ ընտրագրավը  վճարելու համար։

Իսրայել Հակոբկոխյանը Եվրոպայի երկակի չեմպիոն է (1985, 1989թթ.), ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1983թ. ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող, 1986թ. Մոսկվայի Բարի կամքի խաղերի հաղթող, 1990թ. Սիեթլի Բարի կամքի խաղերի հաղթող, 1989թ. աշխարհի չեմպիոն, 1985թ. Աշխարհի գավաթակիր։

Նա մասնակցել է մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մեծամասնական համակարգով՝ 11-րդ ընտրական տեղամասում, բայց հավաքել է 5543 ձայն և չի անցել խորհրդարան։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։