486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել «Հայաստանում թրաֆիքինգի զոհերին ցուցաբերված աջակցություն» տեղեկագրի շնորհանդեսը
15:07
06 Դեկտեմբերի 2007

Հինգշաբթի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի է ունեցել«Հայաստանում թրաֆիքինգի զոհերին ցուցաբերված աջակցություն» տեղեկագրի շնորհանդեսը։

Ինչպես տեղեկացրեց «Հույս և օգնություն» (Hope and Help) հասարակական կազմակերպության նախագահ Ենոք Շատվորյանը, հրատարակությունում ներկայացված են 2003 թ.-ի հոկտեմբերից մինչև 2007 թ.-ի մարտ ամիսը մարդկանց վաճառքից տուժածներին աջակցության ցուցաբերման մասին վիճակագրական տվյալները։

Նրա խոսքերով, հաշվետու ժամանակահատվածում «Հույս և օգնություն» և «Ժողովրդավարությունը այսօր» կազմակերպությունների համատեղ ջանքերով անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել 87 քաղաքացու, որոնցից 14 մարդը ենթարկվել են թրաֆիքինգի Հայաստանում, իսկ մնացածը՝ արտասահմանում։

«Մարդկանց վաճառքից տուժածներին ցուցաբերվել է համալիր աջակցություն, այդ թվում նաև բժշկական և հոգեբանական օգնություն, ինչպես նար իրավաբանական խորհրդատվություն», - ասաց Շատվորյանը։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Ավանեսովն իր հերթին նշեց, որ տեղեկագիրը համարվում է լավ ներդրում այն բանի գիտակցման մեջ, ինչ տեղի է ունենում Հայաստանում թրաֆիքինգի բնագավառում։

«Հրատարակությունը հստակ արտացոլում է իրավիճակը, մասնավորապես վիճակագրությունը, ինչպես նաև պատմում է թրաֆիքինգի հետաքրքիր փաստերի և անձնական դեպքերի մասին», - ասաց նա։

Ավանեսովը նշեց, որ սույն նախագծի իրականացման ժամանակ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը համագործակցել է Հայաստանի կառավարության, տեղական կազմակերպությունների և միջազգային դոնորների հետ։

«Այս համատեղ տեղեկագրի հրատարակումը խթան կդառնա միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ջանքերի միավորման համար՝ թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքար վարելու նպատակով», - նշեց նա։

«Հայաստանում թրաֆիքինգի զոհերին ցուցաբերված աջակցություն»տեղեկագիրը լույս է տեսել հայերեն և անգլերեն լեզուներով։

Ըստ Ոստիկանության տվյլաների՝ Հայաստանում 2007 թ.-ի առաջին ինը ամիսների ընթացքում բացահայտվել է թրաֆիքինգի 27 դեպք։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: