483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Կարմիր խաչի հայկական ընկերության նախագահն ընտրվել է մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ
14:25
06 Դեկտեմբերի 2007

Կարմիր խաչի հայկական ընկերության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Մնացականյանը ընտրվել է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ։

Համաձայն Հաշվիչ հանձնաժողովի տվյալների՝ հինգշաբթի խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Մնացականյանի թեկնածության օգտին քվեարկել է 83 պատգամավոր, դեմ՝ 8 պատգամավոր, անվավեր է ճանաչվել երկու քվեաթերթիկ։

Սույն հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսացկության անդամ Մխիթար Մնացականյանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Այս պաշտոնը թափուր է նոյեմբերի 12-ից՝ հանձնաժողովի նախկին նախագահ Արևիկ Պետրոսյանին խորհրդարանի փոխխոսնակ նշանակելուց հետո։ Նա այս պաշտոնում փոխարինել է Իշխան Զաքարյանին, որն ընտրվել էր Վերահսկիչ պալատի նախագահ։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային  հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը նոր է և սկսել է գործել 2007 թ. հունիսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո։

Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսացկության կոալիցիոն համաձայնագրի, հանձնաժողովի նախագահի պաշտոնն ամրագրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

Մխիթար Մնացականյանը ծնվել է հունիսի 1950 թ.-ի 6-ին։ 1972թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Բժշկական գիտությունների թեկնածու է։

1994թ.-ին աշխատել է Կարմիր Խաչի Միջազգային Վերականգնողական կենտրոնում` ադմինիստրատիվ տնօրեն, 1995թ.-ին դարձել է գլխավոր տնօրեն։ 2001 թվականին ընտրվել է Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահ:

 Մնացականյանը պարգևատրվել է ԽՍՀՄ և ՀՀ շքանշաններով ու մեդալով,  արժանացել է «Կարմիր Խաչ» շնորհակալագրի:

2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: