478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը, երկրորդ ընթերցմամբ, հավանության է արժանացրել «Բնակչության պետռեգիստրի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը
13:46
06 Դեկտեմբերի 2007

Հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստի ժամանակ Հայաստանի խորհրդարանը, երկրորդ և վերջանական ընթերցմամբ, հավանության է արժանացրել «Բնակչության պետռեգիստրի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։

 Ինչպես, ներկայացնելով օրինագիծը, տեղեկացրել է  Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը, փոփոխությունները պայմանավորված են Հայաստանում երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմամբ։

«Շնորհիվ լրացումների՝ռեգիստրում բացի ազգանունից, անունից և հայրանունից կներկայացվի նաև երկքաղաքացիություն ունեցող անձի մասին ողջ տեղեկատվությունը, մասնավորապես, նրա երկրորդ քաղաքացիության, Հայաստանի տարածքում ունեցած սեփականության մասին տեղեկատվությունը», - ասել է նա։

Միաժամանակ ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ փոփոխությունների և լրացումների նախագծի միջոցով առաջարկվում է օրենքի 6  հոդվածները ներկայացնել նոր խմբագրության՝ սահմանելով պաշտոնական հարցման հիման վրա ռեգիստրի տվյալների բազայից քաղաքացիների մասին տեղեկատվության տրամադրման կարգը։

Մահտեսյանը տեղեկացրել է, որ այժմ երկքաղաքացիություն ունեցող անձանց մասին ողջ տեղեկությունը արդեն հավաքվել է, ամփոփվել և ավտոմատացվել է Ոստիկանության մարմիններում։-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։