486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հարկային ծառայության երկու աշխատակից մեղադրվում են պետությանը վնաս հասցնելու մեջ
12:59
06 Դեկտեմբերի 2007

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ հարկային ծառայության աշխատողների և մաքսային կոմիտեի կողմից տնտեսական իրավախախտումների փաստով։

 Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննության արդյունքում պարզվել է, որ «Նամյու» ՍՊԸ-ի կողմից անաշխատունակ քաղաքացու անունով, առանց ապրանքների մատակարարման «Սիլվիա» ՍՊԸ-ին են տրամադրվել կեղծ հաշիվ-ապրանքագրեր՝ իբր «Սիլվիա» ընկերությանը 720 մլն դրամի ընդհանուր արժողության բժշկական և այլ սարքավորումներ մատակարարելու մասին՝ դրանով իսկ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:

Դատախազությունից նշեցին, որ «Նեմյու» ՍՊԸ-ի հաշվից «Սիլիվիա» ՍՊԸ-ի հաշվին գումարի ձևական փոխանցումը և դրա կանխիկացումը իրականացվել է «Հայէկոնոմբանկի» Սևանի մասնաճյուղի միջոցով։

Միաժամանակ, «Սիլվիա» ՍՊԸ-ի կողմից, նշված կեղծ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, 720 մլն դրամ ընդհանուր արժողության բժշկական և այլ սարքավորումները, ապօրինի, մաքսանենգ ճանապարհով արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտահանված ապրանքների դիմաց գոյացած ավելացված արժեքի հարկը՝ 120 մլն դրամի չափով հաշվանցվել է «Սիլվիա» ՍՊԸ-ի հաշվին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության  երկու աշխատակիցների առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ  քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով (կեղծ ձեռնարկատիրություն, որի հետեւանքով  պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս), 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեություն) և 38-215-րդ հոդվածի 1-ին մասով (մաքսանենգություն)։

Բացի դրանից, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին, 314-րդ հոդվածի 1-ին մասերով, «Սիլվիա» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն), 215-րդ հոդվածի 1-ին մասով (մաքսանենգություն):

Նախաքննությունը շարունակվում է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: