478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի խոսնակը ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը
12:36
06 Դեկտեմբերի 2007

Նախօրեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեի հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը։

Հանդիպմանը ներկա էին նաև մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուին և ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան։

Հանդիպման ընթացքում Տ. Թորոսյանը հայտարարել է, որ խորհրդարանն արդեն ավարտել է 2005 թ.-ի սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված օրենքների և օրենսդրական փոփոխությունների ընդունումը։

«Մնացել է միայն Երևանի մասին օրինագիծը, որն արդեն իսկ առաջին ընթերցումով քննարկվել է խորհրդարանում և երկրորդ ընթերցումն էլ նախատեսված է 2008-ի մարտին, որպեսզի բոլոր խմբակցությունները հասցնեն իրենց առաջարկությունները ներկայացնել», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Տ. Թորոսյանի խոսքերը ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի խորհրդարանի խոսնակը կարևորել է նաև  դատաիրավական բարեփոխումների շրջագծում ընդունված օրենսգրքերն ու օրենքները։

Խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին՝ Թորոսյանը` նշել է, որ թեպետ ԵԱՀԿ դիտորդական առաքելության առաջարկությունները ստացվել են հոկտեմբերի սկզբին, բայց Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները ներառում են նաև այդ առաջարկների մեծ մասը:

Կարևորելով առաջիկա նախագահական ընտրությունները ևս ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը, Թորոսյանը նշել է, որ դրանք շատ մեծ կարևորություն ունեն` նախ ամրագրվում է պետական կառավարման և քաղաքական համակարգերում սահմանադրական փոփոխությունների դրույթների կիրառումը, ապա` լավ ընտրությունների անցկացումով կհաստատվի ընտրական լավ ավանդույթի ամրագրումը Հայաստանում:

Կոլոմբիեն իր հերթին գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքից և հատկապես դատաիրավական ոլորտում կատարված բարեփոխումներից: Նրա գնահատմամբ` շատ կարևոր է, որ Երևանի մասին օրինագծի երկրորդ ընթերցումը նախատեսված է մարտին` հնարավորություն ստեղծելով լավագույն օրենք ընդունելու համար:

 Խոսելով նախագահական ընտրությունների մասին՝ Կոլոմբիեն նշել է, որ հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ հարց են բարձրացրել էլեկտրոնային լրատվամիջոցներում նախագահական ընտրությունների թեկնածուների համար հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ։

Այս հարցին ԱԺ նախագահը պատասխանել է, որ պաշտոնապես առաջադրված բոլոր թեկնածուների հնարավորությունները հավասար կլինեն: Նա նաև հավաստել է, որ ժամանակին կուղարկվեն նաև դիտորդական առաքելությունների հրավերները:

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2007 թ.-ի փետրվարի 19-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: