478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
2003 և 2007 թթ.-ի ընտրությունները բացասաբար չազդեցին Հայաստանում տնտեսական աճի տեմպերի վրա. Ռ. Քոչարյան
12:19
06 Դեկտեմբերի 2007

2003 և 2007 թթ.-ի ընտրությունները բացասաբար չազդեցին Հայաստանում տնտեսական աճի տեմպերի վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին։

«Պատճառը պարզ էր՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելի են։ Գործարար շրջանակները հասկանում էին, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը կշարունակվի, և նրանք հանգիստ կկարողանան շարունակել իրենց գործունեությունը՝ արդյունաբերության ծավալները մեծացնելու ուղղությամբ», - ասել է նախագահը։

Քոչարյանի խոսքերով, տնտեսության բոլոր ինդիկատորները ցույց են տալիս նույնանման իրավիճակ կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

Ավելին, ինչպես նշել է նախագահը, նոր Սահմանադրության լույսի ներքո Հայաստանում իշխանության հարցերն արդեն որոշված են։

«Խորհրդարանական մեծամասնությունը ձևավորում է կառավարություն, և տնտեսական բոլոր հարցերը գտնվում են նրա ղեկավարման տակ։ Գնում է պայքար ոչ թե իշխանության համար, այլ նախագահական աթոռի համար։ Եթե հաղթի խորհրդարանական մեծամասնության առաջնորդը, ապա մենք կունենանք ուժեղ նախագահ, որը ի վիճակի է որոշումներ ընդունել և պատասխանել դրանց համար։ Եթե հաղթի այլ թեկնածու, երկիրը կստանա անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող նախագահ։ Կարդացեք Սահմանադրությունը՝ երկրում գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը», - ասել է Քոչարյանը։

Նախագահը լիարժեք համոզմունք է հայտնել պետական ապարատի արդյունավետ աշխատելու ընդունակության վերաբերյալ։

«Մենք ունենք կայացած պետական ծառայության համակարգ, և նրա գործունեությունը ոչ մի ձևով կապված է չէ նախընտրական կրքերի հետ։ Ինչ վերաբերվում է հեղափոխությանը, ապա խորհրդարանական ընտրությունները այս հարցին արդեն պատասխանել են։ Բոլոր պոտենցիալ հեղափոխականները քաղաքական բանկրոտներ են։ Մեր ժողովուրդը խելացի է ու պրագմատիկ։ Բղավողների և ավանտյուրիստների ետևից չի գնա», - հայտարարել է Քոչարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: