482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀՇ-ն չարաշահում էր ժողովրդի վստահությունը, քանդում երկրի տնտեսությունը՝ դարձնելով Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը. Ռ. Քոչարյան
11:43
06 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀՇ-ն չարաշահում էր ժողովրդի վստահությունը, քանդում երկրի տնտեսությունը՝ դարձնելով Հայաստանը աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին։

«ՀՀՇ-ն քանդեց երկրի տնտեսությունը՝ դարձնելով Հայաստանն  աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ ՀՀՇ-ն իշխանության եկավ ղարաբաղյան շարժման ալիքի տակ և դավաճանեց նրան։ ՀՀՇ-ին օտար է ազգային գաղափարախոսությունը, նա պատրաստ է մոռանալ Ցեղասպանության մասին և դարձնել Հայաստանը Թուրքիայի հավելյալ մաս», - հայտարարել է Քոչարյանը։

Նախագահը նշել է, որ խուսափում էր որևէ գնահատականներ տալուց, քանի որ չէր ցանկանում շարունակել խորհրդային ավանդույթը, երբ յուրաքանչյուր նոր ղեկավար սկսվում էր նախկին ղեկավարին քննադատելուց։

«Ես կարծում էի, որ անհրաժեշտ է ցույց տալ արդյունքը, և ժողովուրդը, տեսնելով տարբերությունը, ինքն ամեն ինչ կգնահատի։ Բացի դրանից, Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն չափազանց հանդարտ էր պահում։ Ոչ մի հալածանքներ հհշեականների վրա չեղան։ Հակառակ դեպքում նրանցից կեսը մինչև այժմ բանտարկված կլիներ խոշոր կողոպուտների համար։ Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է սպանությունների կազմակերպման մեղադրանքով։ Ես խուսափում էի այս թեմայից ինը տարի, մինչև ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն չհրահրեցին այս բանավեճերը», - ասել է նախագահը՝ ավելացնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներում այնքան սուտ կա, որ ավելի  լավ  է դրանք անտեսել։

ՀՀՇ-ն ՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը ստեղծվել է 1988 թ.-ի օգոստոսի 19-ին, 2007 թ.-ի փետրվար ամսվա տվյալներով՝ կուսակցությունում գրանցված է 7 հազ. անդամ։

1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: