481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մինչ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բոլոր բանակցություններն ընթանում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում. Ռ. Քոչարյան
11:36
06 Դեկտեմբերի 2007

Մինչ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բոլոր բանակցություններն ընթանում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին։

 «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մինչ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բոլոր բանակցություններն ընթանում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Օգտագործվում էր հետևյալ բանաձևը՝ դե-յուրե՝ Ադրբեջանի կազմում, դե-ֆակտո՝ համեմատաբար անկախ կարգավիճակ։ Փաստորեն՝ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում», - հայտարարել է Ռ. Քոչարյանը։

Նախագահը նշել է, որ դա պարտվողական դիրքորոշում էր, որի հետևանքների ոչնչացման վրա նա շատ տարիներ է ծախսել։

 «Այսօր բանակցային գործընթացի հիմքում ընկած է ինքնորոշման սկզբունքը։ Վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂՀ-ում անցկվացվող հանրաքվեի ժամանակ։ Մինչև հանրաքվեն ենթադրվում է ԼՂՀ-ում փաստացի իրավիճակի միջազգային ճանաչում։ Մենք երկու անգամ մոտ էինք հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մասին համաձայնագրի ստորագրմանը, և երկու անգամ էլ այն չկայացավ Ադրբեջանի մեղավորությամբ։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է կրկին հրապարակել համաձայնագրի նախագիծը, որը փորձում էին մեր վզին փաթաթել 1997 թ.-ին, թող մարդիկ իրենք գնահատեն», - հայտարարել է Քոչարյանը։

Ինչպես նշել է նախագահն, այսօր ՀՀՇ-ն (Հայոց համազգային շարժում՝ Տեր-Պետրոսյանի ղեկավարման ժամանակ իշխող կուսակցություն – «Նովոստի-Արմենիա») ասում է, որ Ադրբեջանը պետք է լինի մեր հիմնական գործընկերը։

«Առանց Ղարաբաղի հանձնման, դա ուղղակի անհնար է։ Այնպես որ ինքներդ մտածենք, թե ինչի համար  է ողջ այս պատմությունը», - հայտարարել է Քոչարյանը։

Ինչպես կարծում է նախագահը, Ղարաբաղի հարցը ՀՀՇ-ի համար ամենացավագինն է։

 «Նրանք իշխանության եկան ղարաբաղյան շարժման ալիքի տակ և շատ արագ վերափոխվեցին այնքանով, որ պատրաստեին հանձնել Ղարաբաղը։ Ղարաբաղը նրանց համար դարձել էր բեռ՝ խանգարող մի բան հանգիստ կյանքի համար, որից հարկավոր էր անհապաղ ազատվել», - ասել է նախագահը։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: