478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահին չեն ընտրում այն բանի համար, որպեսզի նա ինչ-որ բան մաքրի. Ռ. Քոչարյան
11:16
06 Դեկտեմբերի 2007

Նախագահին չեն ընտրում են այն բանի համար, որպեսզի նա ինչ-որ բան մաքրի։ Այդ նպատակի համար համայնքներում գործում է սանմաքրման ծառայություն։ Այս մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է «Գոլոս Արմենիի» թերթին՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ նախագահ ընտրվելու դեպքում նրան անհրաժեշտ է երեք տարի՝ ավգյան ախոռները մաքրելու համար։

«Հարկավոր է նվազագունը 2-3 տարի՝ զարգացման լուրջ նախադրյալներ ստեղծելու համար։ Դրանք են՝ ծրագրերը, արդյունավետ ղեկավարումը, որոշումների հասարակական աջակցությունը։ Իրական արդյունքները  նկատելի են դառնում ավելի ուշ։ Ի դեպ, նախագահին չեն ընտրում այն բանի համար, որպեսզի նա ինչ-որ բան մաքրի։ Այդ նպատակի համար համայնքներում գործում է սանմաքրման ծառայություն։ Նախագահին ընտրում են, որպեսզի նա կառուցի երկիրը», - ասել է Ռ. Քոչարյանը՝ պարզաբանելով, որ իրականում երկիրը երեք տարի ղեկավարելու ընթացքում կարելի է միայն քանդել այն։

«Դա իսկապես հնարավոր է։ ՀՀՇ-ն (Հայոց համազգային շարժում՝ Տեր-Պետրոսյանի ղեկավարման ժամանակ իշխող կուսակցություն – «Նովոստի-Արմենիա») երեք տարվա ընթացքում քանդեց տնտեսությունը՝ դարձնելով Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Նա իշխանության ղեկին էր ութ տարի։ Երևի այն ժամանակ, նա երկիրը մաքրում էր գործարաններից, հաստոցներից, տեխնիկայից, խաղողի այգիներից և ընդհանրապես տնտեսությունից։ Երեք տարվա ընթացքում երկիրը կարելի է հաջողությամբ կողոպտել», - ասել է նախագահը։

Ելույթ ունենալով նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին իր հաղթանակի դեպքում՝ նա իշխանության ղեկին կմնա միայն երեք տարի։

Տեր-Պետրոսյանի խոսքերով, «նրան հենց երեք տարի է անհրաժեշտ, որպեսզի նա մաքրի իշխանության «ավգյան ախոռները» և դնի հայկական ժողովրդավարական պետության ճիշտ հիմքերը»։

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ավելի վաղ արդեն հայտարարել է, որ չափազանց տարօրինակ է համարում Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ նախագահական ընտրություններին իր հաղթանակի դեպքում՝ նա իշխանության ղեկին կմնա երեք տարուց ոչ ավել։

«Հնարավոր է, նա համարում է, որ երեք տարին անհրաժեշտ ժամկետ է՝ Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար։ Այս ելույթում հնչեցին ինձ համար չափազանց տարօրինակ մտքեր», - ասել է Սարգսյանը լրագրողներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: