480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մշակման ժամանակ. Տիգրան Թորոսյան
10:57
06 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մշակման ժամանակ պետք է հաշվի առնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի կարծիքը։

 «ԼՂՀ ժողովրդի համար անընդունելի որևէ լուծում չի կարող իրականացվել», - հայտարարել է Տ. Թորոսյանը նախօրեին ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեի և քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուի հետ հանդիպման ժամանակ:      

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ-ի  հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի խոսնակը նշել է նաև, որ միջազգային կառույցները պետք է գնահատական տան Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին և դրանք պետք է հասցեավորված լինեն։

Մասնավորապես, Տ. Թորոսյանի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ նշվում է, որ ռազմաշունչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքները դատապարտվում են` առանց հասցեական դարձնելու` ում, երբ և որտեղ արված հայտարարություններն ու սպառնալիքներն են:

Այս առնչությամբ, Աժ նախագահը կարևորել է 2005 թ. հունվարին ընդունված ԵԽԽՎ 1416 բանաձևի կետերի կատարումը, որտեղ հստակ ամրագրված է, որ անընդունելի են ռազմաշունչ հայտարարություններն ու պատերազմի և ատելության քարոզչությունը։

«Թեպետ երկու տարի է անցել բանաձևի ընդունումից, ԵԽԽՎ-ն որևէ մոնիտորինգ չի անցկացրել բանաձևի կատարման վերաբերյալ», - ասել է Տ. Թորոսյանը։ Նրա խոսքերով, եթե Ադրբեջանն ուզում է կոն‎ֆլիկտը լուծված տեսնել, հարևան ժողովրդի նկատմամբ ատելություն չպիտի քարոզի։

Իր հերթին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն ընդգծել է, որ  խաղաղ կարգավորման հնարավորությունները չեն սպառվել` չնայած Ադրբեջանից վերջին շրջանում հնչող ռազմաշունչ հայտարարությունների:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։