483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Խոսել այն մասին, թե նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվելու են՝ հին, օգտագործված մեթոդ է. Ռ. Քոչարյան
10:45
06 Դեկտեմբերի 2007

Խոսել այն մասին, թե  նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվելու են՝ դա հին, օգտագործված մեթոդ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին։

«Դա հին, օգտագործված մեթոդ է։ Այն օգտագործվում է այն մարդկանող կողմից, ովքեր կասկածում են իրենց հաջողությանը  կամ համոզված են, որ կպարտվեն։ Նպատակն է՝ արդարացնել սեփական անհաջողությունը ընտրությունների անարդարությամբ», - հայտարարել է Ռ. Քոչարյանը։

Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին իշխանությունների կամքը ազնիվ և արդար ընտրություններ կազմակերպելու գործում, Ընտրական օրենսգիրքն անցավ հնարավոր բոլոր փորձաքննությունները, և բոլոր մասնագետներն ասում են, որ այն համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին։

«Կուսակցությունները ոչ միայն մասնակցում են բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներին, այլ նաև իրավունք ունեն նշանակել վստահված անձանց շատ լայն լիազորություններով՝ քվեարկության և ձայների հաշվման գործընթացները վերահսելու նպատակով։ Այսինքն դա գործընթաց է ինչպես պետության, այնպես էլ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ։ Ընդ որում ընտրությունները կազմակերպվում են հիմնականում կուսակցություններից ձևավորված մարմնի կողմից։ Այնպես որ գործընթացի բոլոր մասնակիցները պետք է դրան պատասխանատվությամբ մոտենան։ Մենք դրան պատրաստ ենք», - հայտարարել է Ռ. Քոչարյանը։

Այսօրվա դրությամբ անհրաշտ փաստաթղթեր Բաղդասարյանից բացի ներկայացրել են նաև հանրապետության վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, կառավարության նախկին ղեկավար, ընդդիմաիդր Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը, Աժ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

Փաստաթղթերի ներկայացման գործընթացը սկսվել է նոյեմբերի 21-ից և կավարտվի դեկտեմբերի 6-ին։ Հայատանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։