484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ժորժ Կոլոմբիեն բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հաջողությունները
20:05
05 Դեկտեմբերի 2007

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին  բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հաջողությունները` դրանում ընդգծելով երկրի ղեկավարի առանցքային դերը:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից՝  այդ մասին Ժորժ Կոլոմբիեին  հայտարարել է չորեքշաբթի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ։

Ժորժ Կոլոմբիեն ասել է, որ նպատակ ունեն ծանոթանալ, թե օրենսդրական ինչ առաջխաղացում է տեղի ունեցել այս ընթացքում, ինչ իրավիճակ է  երկրում, ինչպես նաև իր գոհունակությունն է հայտնել  կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարությունից։

Մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝  մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը նշել է,  որ սահմանադրական փոփոխություններց հետո հսկայական օրենսդրական աշխատանք պետք է կատարվեր, և  «Եվրախորհրդում իրենք ուրախ են, որ օրենսդրական բարեփոխումները գրեթե ավարտական փուլում են և  ներառել են դատական համակարգը, դատախազությունը, փոփոխվել է Ընտրական օրենսգիրքը»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են համոզմունքով. «Մենք երկրի զարգացման հիմնական ռեսուրսը համարում ենք արդյունավետ բարեփոխումներն ու ժողովրդավարության զարգացումը».- մամուլի գրասենայակի փոխանցմաբ շեշտել է նախագահը:

Զրուցակիցները խոսել են նաև առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Նշելով, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն անցել են բավականին հաջող, Ժորժ Կոլոմբիեն միաժամանակ ասել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ նախագահական ընտրություններն ընթանան ավելի լավ:

Նախագահն ընդգծել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու կառավարության վճռականությունը:

Հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը պարզաբանումներ է տվել նաև մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին մտահոգող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։