484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը հիմնավորված է համարում Իրաքում խաղաղարար առաքելության ժամկետի երկարաձգումը
19:31
05 Դեկտեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հիմնավորված է համարում Իրաքում խաղաղարար առաքելության ժամկետի երկարաձգելու մասին որոշումը։

«Խորապես համոզված եմ, որ որոշումը ճիշտ է, և ես բազմաթիվ փաստարկներ եմ բերել այդ կապակցությամբ։ Հայաստանը փոքր երկիր է և պարտավոր է բոլոր այն դեպքերում, երբ կա հնարավորություն, լինել ոչ միայն սպառող, այլ նաև միջազգային անվտանգության կառուցող»,-ասաց նա չորեքշաբթի լրագրողներին։

Նա հայտնեց, որ եթե Հայաստանը կարող է ջանքեր գործադրել միջազգային կայունության պահպանման համար, ապա պետք է դա անի։

«Այն երկրները, որոնք Իրաքում առաքելություն չունեն, ունեն միջազգային գործընթացներին մասնակցելու այլ հնարավորություններ։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, բայց քանի որ այդ երկրների հիշատակումը ճիշտ չէր լինի, կասեմ միայն, որ այդ երկրները մեծ միջոցներ են ներդնում միջազգային անվտանգության ապահովման համար»,-ասաց Սարգսյանը։

Հայաստանի Ազգային ժողովը  դեկտեմբերի 4-ին վավերացրել է «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի ղեկավարման և ուղղորդման մասին» հուշագրին միանալու ժամկետի երկարացման մասին նախագահի առաջարկությունը։

Վեց ռոտացիաների շրջանակներում 2005 թ.-ից Իրաք է ուղարկվել 276 հայ զինծառայող։

2004 թ.-ի հուլիսի 9-ին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի ղեկավարման և ուղղորդման մասին» հուշագրին միանալու առաջարկությունը։ Դրանից հետո, կառավարության խնդրանքով խորհրդարանը երկու անգամ երկարացրել է հուշագիրը։

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ Այժմ Իրաքում է գտնվում հայ խաղարարարների համակազմի վեցերրոդր հերթափոխը։ Նրա կազմում 46 մարդ է, այդ թվում՝ երկու շտաբային սպա, 10 մարդուց բաղկացած սակրավորների ստորաբաժանում և տրանսպորտային դասակ (31 վարորդ)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: