486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական դպրոցների շրջանավարտները կարող են հարցեր տալ ՀՀ նախագահի թեկնածուներին
18:04
05 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտները կարող են հարցեր տալ Հայաստանի նախագահի թեկնածուներին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Transparency International» հասարակական կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը։

«Այսօր մեկնարկած «Հարց՝ ապագա նախագահին» նախագծին մասնակցում են 420 ավարտական դասարանների աշակերտներ՝ Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Գորիսի  95 դպրոցներից»,- ասաց Կոստանյանը։

Նրա խոսքով, յուրաքանչյուր աշակերտ կարող է առանց իր անունը հրապարակելու ցանկացած հարց տալ Հայաստանի նախագահի խորհրդանշական թեկնածուին, ընդ որում՝ հիմնավորելով իր հարցը։

Կոստանյանը հայտնեց, որ հարցերի ընդհանուր թվից կընտրվեն 30 հարցեր, որոնց կպաատսխանեն Հայաստանի պոտենցիալ նախագահները։

«Աշակերտները բավական ազատ են. նրանք քաղաքական կուսակցությունների անդամներ չեն, կախում չունեն գործատուներից և որևէ ճնշման տակ չեն գտնվում։ Մենք ցանակնում ենք, որպեսզի թեկնածուները պատասխանեն բարձր դասարանցիներին հուզող հարցերին, որոնք մեկ տարի անց ստանալու են քվեարկելու իրավունք»,- նշեց Կոստանյանը։

Նա նկատեց, որ քաղաքական գործիչները միշտ հայտարարում են, թե աշխատում են ապագա սերունդների համար և, մեր նախագծի շնորհիվ, նրանք հնարավորություն կստանան պաատսխանել իրենց հուզող և հետաքրքրող հարցերին։

«Transparency International»-ը դիմում է բոլոր թեկնածուներին՝ նախագծի մասնակիցների հարցերին պատասխանելու խնդրանքով։ Ակնկալում ենք դրական արձագանք ստանալ»,- նշեց Կոստանյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են  2008թ. փետրվարի 19-ին։

Այսօրվա դրությամբ անհրաժեշտ փաստաթղթեր Բաղդասարյանից բացի ներկայացրել են նաև հանրապետության վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, կառավարության նախկին ղեկավար, ընդդիմադիր Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը, Աժ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։