478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին
17:12
05 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ  հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։

Նա հայտնեց, որ տեղեկնաքում կնշվեն հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող երկու թեկնածուների՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Հայակական կարմիր խաչի միության նախագահ Մխիթար Մնացականյանի և «Ժառանգություն» խմբակցության անդամ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի անունները։

Այս պաշտոնը թափուր է նոյեմբերի 12-ից, երբ հանձնաժողովի նախկին նախագահ Արևիկ Պետրոսյանը նշանակվեց խորհրդարանի փոխխոսնակ։ Նա այդ պաշտոնում փոխարինեց Իշխան Զաքարյանին, որն ընտրվել է վերահսկիչ պալատի նախագահ։

«Ժառանգություն» խմբակցության կարծիքով իրենց թեկնածուն մարդու իրավունքների պաշտպանության գործում մեծ փորձ ունի և 1988-ից վարում է ակտիվ հասարակական գործունեություն։

«Ալավերդյանի ընտրվելը նախագահի պաշտոնում թույլ կտար ավելի ուշադիր և ակտիվորեն զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, չնայած կոալիացիայի պայմանագրին, ըստ որի այդ պաշտոնը պիտի պատկանի կոալիցիոն խմբակցությանը»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Իր հերթին ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանն ասաց, որ չնայած հանձնաժողովի անվան մեջ կա «մարդու իրավունքների պաշտպանություն» արտահայտությունը, բայց հանձնաժողովի գործունեությունն ուղղված է ոչ միայն այդ, այլ նաև հասարակական հարցերի լուծմանը։
 
Խորհրդարանի մարդու իրավունքների և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովը նոր է և սկսել է գործել 2007-ի հունիսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո։

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև կնքված պայմանագրի համաձայն ամրագրված է «Բարգավաճ Հայաստանի» համար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։