478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Իտալիան ընդգծում են ռազմական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին
16:51
05 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Իտալիան ընդգծում են ռազմական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, չորեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին և գեներալ Անտոնիո Զամբուկոյին` վերջինիս` ՀՀ-ում Իտալիայի ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ:

Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին՝ Հարությունյանը հույս է հայտնել, որ երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման և Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև իրականացվող քաղաքական և տնտեսական երկկողմ համագործակցությանը` ընդգծելով այդ համագործակցությունը հատկապես ռազմական ոլորտում խորացնելու անհրաժեշտությունը:

Գեներալ Ա.Զամբուկոն պատրաստակամություն  է հայտնել  աջակցել ՀՀ զինված ուժերին ինչպես ԱԳԳԾ, այնպես էլ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների` մասնավորապես քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման շրջանակներում։

Նա  Հարությունյանին նաև առաջարկել է խորացնել ռազմական համագործակցությունը հատկապես ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղարար գործունեության, ինչպես նաև սակրավորների և ռազմական օդաչուների պատրաստման ոլորտներում:

Անդրադառնալով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցին՝ կողմերը կարևորել են  խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը:

Նախարար Հարությունյանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ, ինչն, իր հերթին,  փաստել է նաև նորանշանակ ռազմական կցորդը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են  նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել Հայաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։