486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Կարմիր խաչի հայկական ընկերության նախագահը և մարդու իրավունքների նախկին պաշտպանը հավակնում են խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնին
15:01
05 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կարմիր խաչի հայկական ընկերության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը և Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հավակնում են Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին։

Այս պաշտոնը թափուր է նոյեմբերի 12-ից՝ հանձնաժողովի նախկին նախագահ Արևիկ Պետրոսյանին խորհրդարանի փոխխոսնակ նշանակելուց հետո։ Նա այս պաշտոնում փոխարինել է Իշխան Զաքարյանին, որն ընտրվել էր Վերահսկիչ պալատի նախագահ։

«Ես գիտակցում եմ այս պաշտոնի դերը, ծավալն ու պատասխանատվությունը։ Ես աշխատանքի որոշակի փորձ ունեմ՝ հատկապես բնակչության խոցելի շերտերի հետ», - ասել է Մնացականյանը չորեքշաբթի խորհրդարանում։

Նա տեղեկացրել է, որ ընտրվելու դեպքում կհամագործակցի կառավարության, խորհրդարանական կուսակցությունների և հանձնաժողովների հետ։

«Հիմնական կարևորությունը ես տալիս եմ հասարակական սեկտորին, քաղաքացիական սեկտորի հետ համագործակցությանն ու բնակչության բողոքների հետ ակտիվ աշխատանքին», - ասել է Մնացականյանը։

Ալավերդյանն իր հերթին պատիվ է համարել լինել թեկնածու մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար և մրցել այնպիսի մարդու հետ, ով մեծ ներդրում է ունեցել հումանիտար ծրագրերի շրջանակներում։

Մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը նոր է և սկսել է գործել 2007 թ. հունիսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո։

Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսացկության կոալիցիոն համաձայնագրի, հանձնաժողովի նախագահի պաշտոնն ամրագրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: