478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի կայքը կսկսի գործել դեկտեմբերի կեսերից
12:40
05 Դեկտեմբերի 2007

Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի (ՀԲՖ) պաշտոնական վեբ-կայքի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում՝ 2007 թ.-ի դեկտեմբերի 15-ին։ Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը։

«Կայքի այցելուներին կներկայացվի հետաքրքիր տեղեկատվություն՝ երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն», - ասաց նա՝ ավելացնելով, որ հետագայում կլինի նաև կայքի ռուսերեն տարբերակը։

Ռոստոմյանը նշեց, որ կայքում կներկայացվեն տեղեկություններ Հայաստանի բասկետբոլի հավաքականների, ակումբների և երիտասարդական թիմերի մասին, ինչպես նաև ծանուցումներ և տեղեկություններ տարբեր մրցույթների մասին։

 «Բացի տեղական նորություններից, կայքում կներկայացվեն նաև նորություններ Եվրոպական բասկետբոլի մասին», - ասաց Ֆեդերացիայի նախագահը։

Ռոստոմյանի խոսքերով, ՀԲՖ-ն արդեն լավ հարաբերություններ է հաստատել միջազգային խոշոր ֆեդերացիաների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի, Իտալիայի և Իսպանիայի ֆեդերացիաների հետ։ «Ամեն օր մենք մի շարք միջազգային խոշոր ֆեդերացիաներից տեղեկություններ ենք ստանում սպորտային մրցումների մասին», - ասաց նա։

Այս համատեքստում Ռոստոմյանն ավելացրեց, որ միջազգային ֆեդերացիաների հետ կապերի ռացիոնալ օգտագործման նպատակով ՀԲՖ-ն մտադիր է հետագայում թողարկել մարզական թերթ։

«Թերթի առաջնային ուղղվածությունը կլինի, իհարկե, բասկետբոլը, սակայն հոդվածները կվերաբերեն սպորտին ընդհանրապես», - ավելացրեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։