481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մարտավարության երկու տարբերակ է պատրաստել չեմպիոնի հավակնորդի հետ մարտի համար
19:40
04 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մինչև 72,6 կգ քաշային կարգում IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մարտավարության երկու տարբերակ է պատրաստել չեմպիոնի հավակնորդ՝ բրիտանացի Ուեյն Էլկոկի հետ մարտի համար։

«Մենք մարտի երկու տեսակի մարտավարություն ենք մշակել,- պատմեց չեմպիոնը, մեջբերում է FightNews.com-ը։ - Կախված նրանից, թե ինչ ընթացք կստանա մենամարտը, ես կընտրեմ երկուսից մեկը»։

«Արթուր թագավորը», ինչպես Գերմանիայում (որտեղ արդեն վաղուց ապրում է երևանցի Ավետիք Աբրահամյանը) անվանում են Աբրահամին, երկուշաբթի ժամանել է Բազել, որտեղ շաբաթ օրը տեղի կունենա նրա մենամարտը Էլկոկի հետ։

«Ես մտադիր եմ մրցակցիս հեռավորության վրա պահել և թույլ տալ, որ նա առաջին ռաունդներում շունչ քաշի։ Դրանից հետո ես կփորձեմ նոկաուտի ենթարկել նրան»,- ասաց Աբրահամը։

Նա իր մրցակցին բավականին վտանգավոր է համարում և չի պատրաստվում մենամարտի ժամանակ ոչ մի վայրկյան կորցնել իր կենտրոնացումը։ «Եթե դա տեղի ունենա, ապա Էլկոկը կարող է ինձ բռնել մեկ ուժեղ հարվածով,- կարծում է չեմպիոնը։ - Այդ պատճառով էլ ես չպետք է թուլանամ։ Ես լավ մարզավիճակում եմ և մտադիր եմ հերթական հաղթանակս տոնել»։

Արթուր Աբրահամը IBF վարկածով չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2005թ.-ին, որից հետո արդեն հինգ անգամ պաշտպանել է այն։ Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 24 մարտերն էլ 27-ամյա բռնցքամարտիկը ավարտել է հաղթանակով (19-ը՝ ժամանակից շուտ)։ Ուեյն Էլկոկը մեծ է իր մրցակցից վեց տարով, բայց անցկացրել է ընդամենը 20 մենամարտ, որոնցից 18-ում հաղթել է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: