484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազը ԵԽԽՎ համազեկուցողների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումների հարցերը
18:48
04 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեքշաբթի ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդրանական  վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցող Ժորժ Կոլոմբյեին և հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին դատաիրավական բարեփոխումներին, ոստիկանական մարմիններում մարդու իրավունքների պաշտպանությանը, ընտրախախտումների քրեական հետապնդմանն առնչվող հարցեր»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Հյուրերի խնդրանքով, Հովսեփյանը ներկայացրել է դատախազության համակարգում բարեփոխումների նախագիծը՝ տեղեկացնելով, որ այս համատեքստում էապես բարձրացել է դատախազության անկախության կարգավիճակը և հստակեցվել են նրա գործառույթները։

Նրա խոսքերով, դատախազության բարեփոխումների երրորդ փուլի հիմքը դրվել է ՀՀ Սահմանադրության 2005թ.-ի փոփոխություններով, որի սկզբունքներին համապատասխան, ընդունվել և 2007թ. մայիսի 1-ից գործողության մեջ է մտել «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը։

«Օրենքով նախատեսված անցումային փուլը ավարտվել է  2007թ. դեկտեմբերի 1-ին, և դրան համապատասխան՝ հաստատվել է դատախազության նոր կառուցվածքը, ձևավորվել են ներ վարչություններ՝ նեղ մասնագիտացումներով»,- ընդգծեց Հովսեփյանն՝ ավելացնելով, որ հաշվի առնելով դատախազության նախորդ տարիների գործունեության պրակտիկան, վարչությունները ձևավորվել են ըստ հանցատեսակների՝ դրանց բացահայտման և քննության նկատմամբ դատախազական հսկողության որակն առավել բարձրացնելու նպատակով։

Անդրադառնալով 2007թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումներին՝ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ դրանք ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են, նյութեր են նախապատրաստվել և քննություն է իրականացվել արձանագրված բոլոր ահազանգերի կապակցությամբ։

Նրա խոսքերով, դրա արդյունքում դատարան է ուղարկվել 8 քրեական գործ՝ 17 անձի նկատմամբ։ 4 գործով հանցավոր են ճանաչվել տեղամասային ընտրական հանձնաժողովի 12 անդամ, որոնցից 11-ը՝ քվեարկության արդյունքները կեղծելու, 1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար։

Նա ավելացրեց, որ 2 քրեական գործով 3 անձ դատապարտվել է՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։

Դատախազի խոսքերով, կուտակված փորձը կօգնի առաջիկա նախագահական ընտրություններում ընտրախախտումները կանխարգելելուն, իսկ արձանագրվելու դեպքում՝ դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում։

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ ձևավորված դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում մշակվել և խորհրդարանի կողմից ընդունվել է ընտրախախտումների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժաչափերը խստացնող օրինագիծը։

Իր հերթին ԵԽԽՎ համազեկուցողը, նշելով ընտրախախտումներին քրեաիրավական գնահատական տալու կարևորությունը, հույս է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրություններում դատախազությունը հետևողականություն կցուցաբերի ընտրախախտումների դեմ պայքարելու հարցում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։