480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հրանտ փղի հարսնացուն բերվել է Մոսկվայից
17:45
04 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական կենդանաբանական այգում դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Հրանտիկ փղի և Մոսկվայից՝ Նատալյա Զվերևայի կենդանիների թատրոնից բերված Մաշա փղի հարսանիքը։

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց խոշոր հայ ձեռներեց, «Գրանդ Հոլդինգի» նախագահ (որը ֆինանսավորել է փղի ձեռքբերումը-«Նովոստի-Արմենիա») Հրանտ Վարդանյանը, ամուսնության արարողությունը տեղի կունենա հայկական ազգային ավանդույթների համաձայն։

Հոլդինգի նախագահը հայտնեց նաև, որ հարսանեկան արարողության ժամանակ փղին կտրվի նոր անուն՝ Քենդի։ Այսպիսով, փղերի հարսանեկան զույգը կդառնա «Գրանդ Հոլդինգի» մեջ մտնող «Գրանդ Քենդի» ձեռնարկության անվանակիցը։

Վարդանյանի խոսքերով, 22-ամյա հարսնացու-փիղը Երևան է հասցվել անցած կիրակի։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք Հրանտիկի համար Հնդկաստանից և Շրի-Լանկայից զուգընկեր բերելու մի քանի փորձ արեցինք։ Այժմ մեր փղիկը արդեն հարսնացու ունի, և հիմա նորապսակների մոտ ծանոթության փուլ է»,-ասաց նա։

Նա հավելեց, որ ռուսական կողմը ուրախությամբ համաձայնեց Երևանյան կենդանաբանական այգուն տրամադրել 22-ամյա Մաշային։

«Մաշան Նատալյա Դուրովայի սիրելի փղերից էր, որը կենդանության օրոք աշխատում էր նրա հետ և նրան տեղափոխելու համաձայնություն էր տվել»,-հավելեց Վարդանյանը։

Վարդանյանի խոսքերով, Մաշա փիղը թոշակի է գնացել երեք տարի առաջ, և այդ ժամանակվանից չի մասնակցում կրկեսային ներկայացումներին։

«Փղերը բեմում ելույթ են ունենում մինչև 15-20 տարեկանը։ Ռուսական կողմն ինքն էր նոր կացարան փնտրում Մաշա փղի համար»,-ասաց նա։

Վարդանյանը հավելեց, որ փղի ձեռքբերման և նրան Երևան հասցնելու համար «Գրանդ Հոլդինգը» կենդանաբանական այգուն հատկացրել է մոտ 150 հազ. ԱՄՆ դոլար։

Իր հերթին Նատալյա Դուրովայի կենդանիների թատրոնի գլխավոր անասնաբույժ Վլադիմիր Խրոմովը հավելեց, որ երևանյան կենդանաբանական այգու պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։

«Մեր փղիկը շատ է սիրում քայլել, հիմա նա հարմարվում է նոր տեղին, ծանոթանում է փեսացուի հետ։ Կարծում եմ, որ նրա փեսան՝ Հրանտ փիղը, աչքի է ընկնում որոշ ամաչկոտությամբ»,-հավելեց նա։

Խրոմովը վստահություն հայտնեց, որ հարսնացուն հեշտորեն կվարժվի Հայաստանի եղանակային պայմաններին։

«Լեռնային կլիման և մաքուր օդը նրան միայն օգուտ կլինի»,-նկատեց անասնաբույժը։

Հրանտիկ փիղը երևանյան կենդանաբանական այգում բնակվում է 1999թ.-ից՝ «Գրանդ Հոլդինգի» ֆինանսական օժանդակության շնորհիվ։ Այդ ժամանակվանից Հրանտիկ փիղը դարձել է ընկերության խորհրդանիշը, ինչպես նաև հայ երեխաների սիրելին։

Ամեն ամիս փղին պահելու համար «Գրանդ Հոլդինգը» Երևանի կենդանաբանական այգուն հատկացնում է 200 հազ. դրամ (շուրջ 650 ԱՄՆ դոլար)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։