484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղին Պետդումայի ընտրություններից հետո չի փոխվի. հայ քաղաքագետ
17:15
04 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղին Պետդումայի ընտրություններից հետո չի փոխվի, կարծում է Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի համակարգող, վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանը։

«Ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքական ուղու շարունակականությունը կասկածներ չի հարուցում»,- երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց Խաթլամաջյանը։ Նրա կարծիքով, ընտրություններից անմիջապես հետո Ռուսաստանը սկսելու է ուղիներ և հնարավորություններ որոնել՝ Արևմուտքի հետ առաջացած լարվածությունը կարգավորելու նպատակով։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ընտրությունները դրանց վրա որևէ ազդեցություն չեն ունենա, կարծում է վերլուծաբանը։

Խաթլամաջյանը կարծում է, որ ժամանակակից Ռուսաստանում չկան քաղաքական կուսակցություններ։

Ըստ նրա, «Յեդինայա Ռոսիան» գիտակցաբար ստեղծում է լիբերալիզմի, սոցիալիզմի և պահպանողականության գաղափարների համակեցություն։

«Իր ստեղծման առաջին իսկ պահից կուսակցությունը հայտարարում էր բնակչության գրեթե բոլոր խավերի շահերի պաշտպանության մասին՝ բյուջետայինների, ձեռնարկատերերի, գյուղացիների, մտավորականության, բայց ոչ այն պատճառով, որ մոռանում էր քաղաքագիտության աքսիոմների մասին, այլ որովհետև այն այդպես էր ծրագրված. դա տիպիկ քաղաքական կուսակցություն չէ»,- ասել է վերլուծաբանը։

Նրա կարծիքով, այսօր ռուսական հասաարկության մեջ դիտվում է այլակարծության դատապարտման որոշ միտում, որը, սկզբունքորեն, հատկանշական է պատերնալիզմի հակված հասարակության համար։

Նրա կարծիքով, այս պայմաններում ընդդիմադիր կուսակցությունները գտնվում են բավականին խղճալի վիճակում։ «Բայղ ժողովրդավարության զարգացման մակարդակը ուղղակիորեն կապված է այն բանից, թե որքանով է ինստիտուցիոնալիզացված քաղաքական բազմակարծությունը»,- ասել է քաղաքագետը։

Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 2-ին։ Վերջին տվյալներով, «Յեդինայա Ռոսիան» հավաքել է 64,2 տոկոս, ՌԴԿԿ-ն՝ 11,6 տոկոս, ՌԴԼԿ-ն՝ 8,1 տոկոս, «Արդար Ռուսաստանը»-ը՝ 7,7 տոկոս։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 7-8-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: