484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը կտրականապես հերքեց Ղարաբաղում ռուսական զենքի տեղակայման մասին լուրերը
17:03
04 Դեկտեմբերի 2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կտրականապես հերքեց Ղարաբաղում ռուսական զենքի տեղակայման մասին լուրերը։

«Վրաստանից դուրս բերված զենքի` Լեռնային Ղարաբաղում հայտնվելու մասին լուրերը անհիմն են։ Դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, իսկ Բաքուն նման հայտարարություններով պարզապես քարոզչական նպատակներ է հետապնդում»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։

«Հատկանշական է, որ տարածաշրջանում սպառազինությունների հորինած աճով մտահոգված կողմը ինքն է խախտում Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին համաձայնագրի նորմերը, չի թաքցնում իր ռազմատենչ տրամադրությունները և բազմիցս, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ուղիով լուծելու մտադրության մասին։ Իսկ դա արդեն միանշանակ կերպով կարող է ազդել ներկայիս բանակցային գործընթացի ընթացքի վրա»,-ասել է Օսկանյանը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը աբսուրդ  անվանեց Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի հայտարարությունն այն մասին, թե Վրաստանից դուրս բերված ռուսական զինտեխնիկայի մի մասը տեղակայվում է Լեռնային Ղարաբաղում։

«Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի և Լեռնային Ղարաբաղի միջև որևէ կապ չկա և լինել չի կարող»,-ասել է Շահսուվարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Նա անհեթեթ անվանեց նաև ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը «Հայաստանում 102-րդ ռազմակայանի կատարելագործման պատրվակով նոր ռազմակայան է սկսել ստեղծել»։

Նոյեմբերի 16-ին Գյումրիի ռազմակայան ժամանեց Վրաստանում տեղակայված 12-րդ ռազմակայանի նյութա-տեխնիկական գույքով բեռնված վերջին ռուսական ռազմական երկաթուղային շարասյունը։

Գյումրի է տեղափոխվել ռազմատեխնիկական ունեցվածքի շուրջ 200 տոննա՝ ռուսական 102-րդ բազայի պաշարների համալրման համար։

2007 թ.-ին Վրաստանում տեղաբաշխված ռուսական ռազմական բազաներից երկաթուղային շարասյունով Ռուսաստանի տարածք է տեղափոխվել ավելի քան 500 միավոր տեխնիկա և շուրջ 2 հազ. տոննա նյութատեխնիկական ունեցվածք։ Բացի դրանից, 2007 թ.-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական բազա է տեղափոխվել Վրաստանում գտնվող ռազմական բազաների տեխնիկայով և նյութական միջոցներով բեռնված չորս շարասյուն։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: