486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Առաջադիմական կուսակցությունն ընտրություններին աջակցելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը
16:42
04 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը (ՀԱԿ) 2008թ. փետրվարի նախագահական ընտրություններին աջակցելու է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը, երեքշաբթի լրագրողներին հաղորդեց ՀԱԿ առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

«Իր մտադրության մասին ՀԱԿ-ը խոսում է երկու տարուց ավելի, և այսօր մենք պաշտոնապես հայտարարում ենք մեր դիրքորոշման մասին»,- ասաց Ուրիխանյանը՝ կոչ անելով իր կուսակիցներին առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել վարչապետի օգտին։

Ուրիխանյանը նաև տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը մտադիր է աջակցել ՀՀԿ-ին՝  նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Մենք մեր գործողությունները կհամակարգենք Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի հետ և մտադիր ենք ներգրավել մեր մարզային  ստորաբաժանումները»,- ասաց ՀԱԿ առաջնորդը։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Որպես նախագահի թեկնածու առաջադրվել են՝  ՀՀԿ-ից՝ ՀՀ վարչապետ  Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ից՝ խորհրդարանի փոխոսնակ Վահան Հովհաննիսյանը, ԱԺՄ-ից՝ Վազգեն Մանուկյանը, «Օրինաց Երկիր» կուսակցությունից՝ Արթուր Բաղդասարյանը, Ժողովրդական  կուսակցությունից՝ Տիգրան Կարապետյանը,  Մարքսիստական կուսակցությունից՝ Դավիթ Հակոբյանը։

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր է առաջադրվել ինքնառաջադրման  սկզբունքով՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցության՝ ՀՀՇ-ի և մի շարք ընդդիմադիր կուսակցությունների աջակցությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։