-3
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ խորհրդարանական ընտրությունները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա. հայ փորձագետ
16:04
04 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պետդումայի ընտրությունները լուրջ սրբագրումներ չեն անի հայ-ռուսական հարաբերություններում, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ ընդհանրապես, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի վարչության նախագահ, հայտնի հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Խոսելով ՌԴ արտաքին քաղաքական ուղու վրա ընտրությունների արդյունքների ազդեցության մասին, քաղաքագետը նկատեց, որ ՌԴ Սահմանադրության համաձայն, երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է պետության ղեկավարը։

«Այդ պատճառով, անկախ դումայի ընտրությունների արդյունքներից, Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղին լուրջ փոփոխությունների չի ենթարկվի։ Պարզապես «Յեդինայա Ռոսիայի» ադյքան համոզիչ հաղթանակը ընտրություններում, որի ցանկը գլխավորում է Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի այսօրվա արտաքին քաղաքական ուղղությունը դարձնում է էլ ավելի նկատակաուղղված և պահանջկոտ», - երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց փորձագետը։

«Ոչ մեկին չզարմացրեց, որ «Յեդինայա Ռոսիյան», վարչական հսկայական ներուժ ունենալով և վերահսկելով գրեթե բոլոր էլեկտրոնային տեղեկատվական միջոցները, հաղթող դուրս եկավ դումայի ընտրություններում։ Սակայն ընտրողների ձայների 64 տոկոսը պետք է կապել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հեղինակության հետ։ Հենց այն հանգամանքը, որ նա էր գլխավորում «Յեդինայա Ռոսիայի» նախընտրական ցուցակը, կանխորոշեց երկրորդ տեղում գտնվող կոմունիստներից այդչափ մեծ կտրվածքով առաջ անցնելու փաստը։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի ներքին քաղաքականությունը չի կրի լուրջ փոփոխություններ, և ՌԴ նախագահի ազդեցությունը նրա վրա ավելի զգալի կդառնա»,- ասաց Գրիգորյանը։

Նրա կարծիքով, Ռուսաստանի քաղաքական համակարգը հակվելու է միակուսակցականության, որտեղ «իշխանության կուսակցության» շուրջ գործելու են ավելի մանր իշխանամետ քաղաքական ուժեր։ Իսկ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները (առաջին հերթին՝ լիբերալ ուղղվածության), ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն գոհանալ հիմնականում իրավապաշտպան գործունեությամբ։

Ընտրությունները գնահատելով դրանց ժողովրդավարության տեսանկյունից՝ Գրիգորյանը նշեց, որ Պետդումա անցած միակ ընդդիմադիր կուսակցությունը՝ ՌԴԿԿ-ն, բողոքարկում է ընտրությունների արդյունքները (ավելի ստույգ՝ իրենց ձայների տոկոսը), և կոմունիստների պնդմամբ, նրանք մեծ թվով խախտումներ են գրանցել։

«Միայն այդ փաստերի և մյուս ընդդիմադիր կուսակցություններից ստացված բողոքների ստուգումից հետո կստացվի Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների օրինականության և թափանցիկության աստիճանի վերջնական պատկերը»,- ասաց փորձագետը։

Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 2-ին։ Վերջին տվյալներով, «Յեդինայա Ռոսիան» հավաքել է 64,2 տոկոս, ՌԴԿԿ-ն՝ 11,6 տոկոս, ՌԴԼԿ-ն՝ 8,1 տոկոս, «Արդար Ռուսաստանը»-ը՝ 7,7 տոկոս։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 7-8-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: