482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոն չի կարող շաբլոն լինել տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար. ՀՀ ԱԳ նախարար
15:53
04 Դեկտեմբերի 2007

Կոսովոն չի կարող շաբլոն լինել տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար։ Այս մասին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Նախարարը նշել է, որ միջազգային հարաբերություններում, անկախ մեր ցանկությունից, նախադեպերը որոշակի ազդեցություն ունեն, քանի որ դրանց կրկնությունը ժամանակի հետ դառնում է միջազգային իրավունքի հիմք։

«Բայց անկախ դրանից, կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք չենք հետևում նախադեպերին։ Մեր մոտեցումը հակամարտությունների խնդրին եղել և մնում է հետևյալը. բոլոր հակամարտություններն իրենց էությամբ տարբեր են, և դրանցից յուրաքանչյուրի լուծումը կարող է ունենալ իր անհատական ձևը»,-ասել է Օսկանյանը։

Առավել ևս, որ, ինչպես նշել է նախարարը, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն անցկացվում են ինքնորոշման սկզբունքի շրջանակներում։

«Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է, և տվյալ դեպքում հնարավոր չէ հետ շրջել պատմության ընթացքը՝ անկախ այն բանից, թե ինչպիսի լուծում կստանան մյուս հակամարտությունները»,-ասել է Օսկանյանը։

Նա նշել է, որ եթե կոսովյան խնդրի լուծումը նախադեպ չէ, ապա Հայաստանի համար ընդունելի չէ նաև նախադեպին հակառակ տրամաբանությունը։

«Այլ խոսքերով, եթե միջազգային հանրությունն ուզում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հասկացնել, որ Կոսովոյի անկախությունը չի ենթադրում Ղարաբաղի կողմից անկախության ավտոմատ կերպով ձեռքբերում, ապա մաժամանակ նա պետք է բացատրի Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրականացման իրավունքը»,-ասել է Օսկանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հակամարտություն, իր առանձնահատկություններից և բանակցությունների տրամաբանությունից ելնելով, պետք է իր յուրահատուկ լուծումն ունենա։

Դեկտեմբերի 9-ին Վիեննայում միջազգային միջնորդները կներկայացնեն իրենց զեկույցը՝ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների արդյունքների մասին շփման խմբին, որի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ռուսաստանը։ Զեկույցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կսկսվի դեկտեմբերի 19-ին։

ՄԱԿ ԱԽ-ում «եռյակի» զեկույցի քննարկմանը կմասնակցեն Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, երկրի արտգործնախարար Վուկ Երեմիչը և Կոսովոյի ու Մետոխիայի գործերով նախարար Սլոբոդան Սամարջիչը։ Նրանք երկուշաբթի ծանոթացվել են այդ փաստաթղթի հիմնական դրույթներին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: