478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությանը՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ՀՀՊ տարրերի տեղադրման հարցում. ՀՀ արտգործնախարար
15:29
04 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությանը՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ՀՀՊ տարրերի տեղադրման հարցում։ Այս մասին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նրա կարծիքով, այս պահին Գաբալինյան կայանի թեման, որը Մոսկվան առաջարկել է Վաշինգտոնին՝ համատեղ օգտագործել, այնքան էլ արդիական չէ։

«Ինչ վերաբերում է Եվրոպայում ԱՄՆ-ի ՀՀՊ տարրերի տեղադրման հարցին, ապա մենք կարևոր նշանակություն ենք տալիս այս հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությանը»,- ասաց Օսկանյանը։

Միաժամանակ, ինչպես կարծում է նախարարը, կարիք չկա Հարավային Կովկասի տարածաշրջանը ներքաշել համաշխարհային անվտանգությանը վերաբերող խնդիրների մեջ։

 «Կարծում եմ, որ դրանով մենք խոցելի ենք դարձնում տարածաշրջանային անվտանգությունը, որը կախյալ է դառնում արդեն ոչ թե այնտեղ գտնվող երկների գործողություններից, այլ այս պահին գերտերությունների  շահերից և տրամադրությունից»,- ասաց Օսկանյանը։

2011-2012թթ. ԱՄՆ-ն նախատեսում է ռադար տեղադրել Չեխիայում և տասը ՀՀՊ համակարգեր՝ Լեհաստանում։ Վաշինգտոնի հայտարարության համաձայն, համակարգի նպատակն է՝ հայտնաբերել և հարվածել ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա ուղղված հրթիռները։ Մոսկվան ԱՄՆ-ի փաստարկներն անհամոզիչ է համարում և հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղադրումը ռուսական սահմանի մոտ գնահատում է որպես սպառնալիք՝ իր ազգային անվտանգությանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: