485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց ձայները տվել են «Յեդինայա Ռոսիա» կուսակցության օգտին
13:56
04 Դեկտեմբերի 2007

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության հինգերրորդ գումարման Պետական Դումայի ընտրություններին Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց ձայները տվել են «Յեդինայա Ռոսիա» կուսակցության օգտին։

 Ինչպես երեշքաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից, ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքներով՝ Հայաստանի տարածքում գտնվող 10 ընտրատարածքներում քվեարկած ընտրողների թիվը կազմել է 6693 մարդ։

Որոնցից 5666-ը իրենց ձայները տվել են «Յեդինայա Ռոսիա» կուսակցության օգտին, ձայների քանակով երկրորդ տեղն է զբաղեցրել «Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը», որը ստացել է 483 ձայն, իսկ երրորդ տեղում է «Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը», որը հավաքել է 225 ձայն։

Այնուհետև ընտրողների ձայները դասավորվել են հետևյալ կերպ. «Սպրավեդլիավայա Ռոսիա. ռոդինա, պենսիոների, ժիզն» ՝ 92 ձայն, «Պատրիոտի Ռոսիի»՝ 48 ձայն, «Յաբլոկո» Ռուսական միավորված ժողովրդավարական կուսակցություն՝ 37 ձայն, «Գրաժդանսկայա սիլա»՝ 33 ձայն, «Ռուսաստանի ագրարային կուսացկություն»՝ 27 ձայն, «Աջ ուժերի միություն»՝ 21 ձայն, «Սոցիալական արդարության կուսակցություն»՝ 11 ձայն, «Ռուսաստանի ժողովրդավարական կուսակցություն»՝ 4 ձայն։

«Քվեարկությունն անցնում էր բավականին դինամիկ, կազմակերպչական բարձր մակարդակի վրա և հանգիստ մթնոլորտում։ Նկատվում էր Հայաստանի Հանրապետությունում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների բարձր ակտիվություն, հատկապես երիտասարդության շրջանում։ Ընդհանուր առմամբ, ռուսները արտահայտեցին իրենց երկրի ճակատագրի, նրա հետագա զարգացման և բարգավաճման նկատմամբ կենդանի հետաքրքրություն», - ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան տեղեկատվության մեջ։

ԿԸՀ-ի տվյալների համաձայն, գրեթե 98 տոկոս ձայների հաշվարկի արդյունքներով «Յեդինայա Ռոսիա»-ն հավաքում է ձայների 64,1 տոկոսը, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 11,6 տոկոսը, ՌԴ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը՝ 8,2 տոկոսը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն՝ 7,8 տոկոսը։ Պետդումա են անցնում այս չորս կուսակցությունները, միայն նրանք են հաղթահարել յոթտոկոսանոց արգելքը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։