482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը երկարացրել է Իրաքում հայ խաղաղարարների առաքելության ժամկետը
13:21
04 Դեկտեմբերի 2007

Հայաստանի ազգային ժողովը վավերացրել է «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի ղեկավարման և ուղղորդման մասին» հուշագրին միանալու ժամկետի երկարացման մասին նախագահի առաջարկությունը։ Երեշքաբթի տեղի ունեցած խորհրդարանի նիստի ժամանակ, սույն որոշմանը կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 10 պատգամավոր և ձեռնպահ է մնացել 11 պատգամավոր։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշպտանության նախարար Միքայել Հարությունյանը, երրորդ անգամ հայկական խաղաղարար առաքելության ժամկետի երկարացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի կողմից Իրաքում հումանիտար առաքելության իրականացման կարևորության հետ։

Հարությունյանը նշեց, որ վեց ռոտացիաների շրջանակներում 2005 թ.-ից Իրաք է ուղարկվել 276 հայ զինծառայող։

Նախարարի խոսքերով, խաղաղարար գործողություններին Հայաստանի մասնակցությունը դրական է գնահատվում միջազգային հանրության կողմից և նպաստում է Հայաստանի միջազգային վարկանիշի հետագա բարձրացմանը, Հայաստանի Զինված ուժերի հանդեպ վստահության ամրապնդմանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանի արդյունավետ աճող ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կառույցների հետ պայմանավորված է նաև միջզգային խաղաղարար գործընթացին երկրի կողմից արվող ներդրումով։

 «Հաշվի առնելով, որ խաղաղարար առաքելությանը Հայաստանի չմասնակցելու փաստը կարող է խոչըդոտներ առաջացնել միջազգային ասպարեզում՝ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման տեսանկյունից, ապա, որպես նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, կարծում եմ, որ նպատակահարմար է երկարացնել լեհական դիվիզիայի կազմում հայկական խաղաղարար ստորաբաժանման գործողությունների ժամկետը», - ասաց Հարությունյանը։

2004 թ.-ի հուլիսի 9-ին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի ղեկավարման և ուղղորդման մասին» հուշագրին միանալու առաջարկությունը։ Դրանից հետո, կառավարության խնդրանքով խորհրդարանը երկու անգամ երկարացրել է հուշագիրը։

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ Այժմ Իրաքում է գտնվում հայ խաղարարարների համակազմի վեցերրոդր հերթափոխը։ Նրա կազմում 46 մարդ է, այդ թվում՝ երկու շտաբային սպա, 10 մարդուց բաղկացած սակրավորների ստորաբաժանում և տրանսպորտային դասակ (31 վարորդ)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։