478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները կքննարկեն Հարավկովկասում կայունությանը վերաբերող հարցեր
11:01
04 Դեկտեմբերի 2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկայնանը դեկտեմբերի 4-6-ը Մոսկվա կատարելիք այցի ընթացքում իր ռուս  գործընկեր Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Հարավկովկասում անվտանգության և կայունության ապահովման համար փոխգործակցությանն առնչվող հարցեր, ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության տրամադրած տեղեկատվության մեջ։

«Բանակցությունների օրակարգում կենտրոնական տեղերից մեկը կզբաղեցնի փոխգործակցության խնդիրը՝ Հարավկովկասում անվտանգության և կայունության ապահովման նպատակով։ Մոսկվայում հայ գործընկերների հետ բազմակողմ կապերի զարգացումը դիտարկում են որպես կարևոր գործոն՝ տարածաշրջանում իրավիճակի առողջացման, հակամարտությունների կարգավորման գործում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի իրավիճակը քննարկելիս ռուսական կողմը մտադիր է կողմ արտահայտվել այն բանի, որպեսզի այդ քաղաքական հակամարտությունն իր լուծումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ենթադրվում է, որ բանակցությունների ժամանակ կողմերը կանրադառնան ռուս-հայկական դաշնակցային գործընկերության խորացմանն առնչվող արդիական հարցերին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հիմնական խնդիրներին։

«Ենթադրվում է համեմատել միջազգային կյանքի մի շարք սկզբունքային հարցերի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումները։ Դա նշանակում է որոշել հետագա քայլերը Մոսկվայի և Երևանի արտաքին քաղաքական ջանքերի համակարգման կատարելագործման ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ կշարունակվի հետագա համատեղ սերտ աշխատանքը՝ մասնավորապես ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի, լավ հայտնի միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, բազմակողմանի տարբեր ֆորումների շրջանակներում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում վստահ են, որ Օսկանյանի այցը Մոսկվա դրական ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, կծառայի միջազգային ասպարեզում մեր երկու երկրների համագործակցության կատարելագործմանը։

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ անցնող տարում Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները ունեցել են լավ արդյունք։

«Մասնավորապես, առևտրատնտեսական փոխգործունեության բնագավառում պահպանվում է առևտրաշրջանառության աճի կայուն միտումը։ Այս տարվա ութ ամիսների ընթացքում նրա ծավալը ավելացել է ավելի քան 70 տոկոսով և գերազանցել է 470 միլիոն դոլարը։ Ակնհայտ է, որ մոտ տարիներին գոյություն ունեն իրական նախադրյալներ՝ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումները կրկնապատկելու համար», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: