478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2007-ի հունվար-հոկտեմբերին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով դատապարտվել է 702 մարդ
19:42
03 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2007-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին թմրանյութերի հետ կապված տարբեր հանցագործությունների համար դատապարտվել է 702 հոգի։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը՝ Հարավային Կովկասում թմրանյութերին հակազդելու ծրագրի 5-րդ փուլը ներկայացնելիս։

Նրա խոսքերով, նրանցից 278-ը առաջին անգամ են դատապարտվել Հայաստանի քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածով (թմրանյութերի օգտագործում)։

Այս կապակցությամբ, Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը թմրանյութերի կիրառման համար դատապարտվող մարդկանց պատժին։

«Հիմա մենք օրինագիծ ենք մշակել և ներկայացրել ենք այն Ազգային ժողով։ Այնտեղ առաջարկվում է փոխել քրեական պատասխանատվությունը գերատեսչականով այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ են մեղադվում թմրանյութերի օգտագործման համար»,-հայտարարեց Սարգսյանը։

Նա նշեց նաև, որ հունվար-հոկտեմբեր ամիսներին թմրանյութերի շրջանառության ծավալը գերազանցել է 2006-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10%-ով և կազմել 35 կգ.։

Պաշտոնական տվյալներով 2007-ի հունվարի 1-ին Հայաստանում 9 հազ. մարդ գտնվում է թմրանյութերից մշտական կախվածության մեջ, այսինքն օգտագործում է դրանք ներերակային։ Ընդ որում թմրանյութեր ընդունող մարդկանց հիմնական տարիքը տատանվում է 21-ից 45 տարեկան։ Առավելագույն չափով թմրանյութեր օգտագործում են 25-32 տարեկան մարդիկ։

Հարավային Կովկասում թմրանյութերի դեմ պայքարի 5-րդ փուլի իրականացման համար Եվրամիությունը հատկացրել է 2 մլն. 90 հազ. եվրո, որից 631 հազարը հատկացվում է Հայաստանին։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: