485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը բարձր է գնահատում «Օրինաց Երկիր» կուսակցության գործունեությունը Հայաստանի քաղաքական դաշտում
19:10
03 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն բարձր է գնահատում «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությունը Հայաստանի քաղաքական դաշտում։ Այս մասին երկուշաբթի հաղորդեց ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը՝ ելույթ ունենալով ընդդիմադիր «Օրինաց Երկիր» կուսակցության արտահերթ համագումարում։

«Մենք բարձր ենք գնահատում «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությունը Հայաստանի քաղաքական դաշտում, և նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի դերը կուսակցության կայացման և երկրի համար կարևոր խնդիրների լուծման գործում՝ ելնելով ազգային պետական շահերից, ժողովրդավարացման գործընթացից, եվրոպական արժեքների ինտեգրումից, տնտեսության ազատականացումից և շատ այլ արժեքների իրագործումից»,-ասաց Կարապետյանը։

Նրա խոսքերով, «Օրինաց երկիրը» կարող է համարվել Հայաստանի կայացած ուժերից մեկը, քանի որ երկրում շատ քիչ կուսակցություններ են գործում, որոնք իրենց ճանապարհն են անցել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական կառույցներում։
 
Նա նշեց, որ ՀՅԴ-ի համար քիչ կուսակցություններ կան, որոնք կարող են մոտ համարվել, և որոնց հետ իրենք կկարողանային համագործակցել ինչպես իշխանության կազմում, այնպես էլ ընդդիմադիր դաշտում։

«Մենք հույս ունենք, որ մեր կուսակցությունների միջև հիմնական կարևոր ազգային և պետական հարցերով համագործակցությունը կշարունակվի հանուն երկրի ամրապնդման և հայ ժողովրդի ծաղկման»,-ասաց Կարապետյանը։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին խոսնակ (2003-2006թթ.) Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի կուսակցության համագումարի ժամանակ առաջադրվել է որպես ՀՀ նախագահի թեկնածու։

Ազգային ժողովի մայիսյան ընտրությունների արդյունքներով, «Օրինաց Երկիրը» ստացել է պատգամավորական ութ մանդատ։

«Օրինաց երկիրը» հիմնադրվել է 1997թ.-ին։ Ներկայում կուսակցությունն ունի մոտ 100 հազ. անդամ։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։