478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար կարևոր է անցումը օրենսդրական տեսությունից՝ գործնականի
18:03
03 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հաշմանդամների իրավունքների պաշտպանության և նրանց հանդեպ խտրականություն թույլ չտալու համար կարևոր է անցումը օրենսդրական տեսությունից՝ գործնականի։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը՝ ելույթ ունենալով Հաշմանդամների հիմնախնդիրներով Եվրոպական տարածաշրջանային զեկույցի շնորհանդեսին։

Նրա խոսքով, Եվրոպայի 14 երկրներում «Հաշմանդամների իրավունքի միջազգային մոնիտոր» կազմակերպության անցկացրած մոնիտորինգի և համեմատական վերլուծությունների արդյունքներով, կազմվել է այս հիմնախնդրի ամփոփիչ ցանկը, որում Հայաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Ցանկը գլխավորում է Ֆինլանդիան, փակում՝ Թուրքիան։

«Հաշմանդամների իրավունքների պաշտպանության գծով մենք հինգերորդ տեղն ենք զբաղեցնում հիմնականում լավ վերահսկվող իրավական դաշտի և Հաշմանդամների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի ստորագրման շնորհիվ, սակայն գործնական կողմից հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում բավական հեռու է կատարյալ լինելուց»,- նշեց Ալավերդյանը։

Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր երկրի հաշվետվությունները կազմել էին իրենք՝ հաշմանդամները։ Հայաստանում այս հաշվետվության հեղինակը ինքը Ալավերդյանն էր։ «Իմ կարծիքով, ոչ մեկ չի կարող իրականությունը և հաշմանդամների հիմնախնդիրները ներկայացնել ավելի լավ, քան իրենք հաշմանդամները»,- ընդգծեց նա։

Նա նաև ասաց, որ հաշմանդամների կարևորագույն խնդիրների շարքում են առողջապահական, կրթական և սոցիալական հարցերը։ Ալավերդյանի խոսքով, Հայաստանում գրեթե չկան այնպիսի դպրոցներ, որոնք հարմարեցված են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար, չկան բուհեր, որտեղ կրթությունը մատչելի կլիներ հաշմանդամների համար։

«Իհարկե, ոչ մեկ չի արգելում ֆիզիկական թերություններ ունեցող մարդկանց համալսարան ընդունվել, բայց, դրա հետ մեկտեղ, ոչ մեկ չի ստեղծում պայմաններ, որպեսզի կրթությունը մատչելի դառնա նրանց համար»,- նկատեց նա։

Խոսելով առողջապահական հիմնախնդիրների մասին, Ալավերդյանը նշեց, որ թեև անվճար բուժօգնությունը ապահովում է պետությունը, բայց հաճախ դա զուտ ձևական բնույթ է կրում։ Նրա խոսքով, այն դեղորայքը, որը «տրամադրվում է  անվճար՝ արդյունավետ չէ, իսկ իսկապես արդյունավետ դեղամիջոցները շատ թանկ արժեն»։

Հաշմանդամների իրավունքներին վերաբերող վերլուծությունն անցկացվում էր 2006թ. վերջից՝ 2007թ. սկիզբը, հիմնական չափորոշիչներն էին՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի իրավական դաշտը և վավերացումը, հաշմանդամների կրթությունը և զբաղվածությունը, հաշմանդամների համար հասարակական վայրերի հասանելիությունը և նրանց կապը հասարակության հետ։

2007թ. հունվարի 1-ի տվյալներով, Հայաստանում հաշվառված է 148 հազար հաշմանդամ, որոնց շարքում անժամկետ հաշմանդամների թիվը կազմում է 88 հազ. մարդ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։