478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քաղաքական հարցերը հանրահավաքներով լուծելու մեթոդը հնացել է. կարծիք
17:48
03 Դեկտեմբերի 2007

«Ռամկավար-ազատական» կուսակցության ղեկավար (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) Հարություն Առաքելյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքական հարցերը հանրահավաքներով լուծելու մեթոդը հնացել է։

«Հայաստանի քաղաքացիները երբեք իրենց խնդիրները չեն լուծել հանրահավաքների միջոցով։ Լավագույն դեպքում, որոշ սեփական նպատակների են հասել նման միջոցառումների կազմակերպիչները»,-ասաց Առաքելյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով, քաղաքական պայքարի նման համակարգը պետք է փոխարինվի առավել քաղաքակիրթ ձևով։

«Պետք չէ հավաքվել և սևացնել հակառակորդներին։ Մեր քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ անհրաժեշտ է ծրագրեր մշակել և համոզել ընտրողներին, որ հենց իրենց ծրագիրը պետք է իրականացվի»,-ասաց Առաքելյանը։

Նա նշեց, որ «Ռամկավար-ազատական» կուսակցությունն այժմ գտնվում է ծրագրի մշակման փուլում, որը կներկայացնի երկրի բոլոր կարևորագույն խնդիրների լուծման կուսակցության հայացքներն ու առաջարկները։

«Մենք միշտ մեր հայացքներն ու դիրքորոշումներն ենք ունեցել բոլոր հարցերի վերաբերյալ, և պատրաստ ենք եղել համագործակցել ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հետ ազգային խնդիրները լուծելու համար։ Բայց երկրում այսօր չկա քաղաքական հանդուրժողականություն և համագործակցության մշակույթ»,-ասաց Առաքելյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքական ուժերը պետք է օգտագործեն ընտրությունները որպես քաղաքական մշակույթ զարգացնելու և համագործակցություն հաստատելու առիթ։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008-ի փետրվարի 19-ին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: