487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է երիտասարդ հաշմանդամների ստեղծագործությունների ցուցահանդես
17:36
03 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում երկուշաբթի բացվեց սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երիտասարների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվան։

Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց միջոցառման կազմակերպիչ, «Փյունիկ» հաշմանդամների միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը, ցուցադրվելու են  սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով 14-35 տարեկան10 երիտասարդների նկարներ և ձեռագործ սետղծագործություններ։

Դրանց մեջ կան նատյուրմորտներ, բնանկարներ, բատիկա ոճով աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ արծաթից և մարգարիտից։

«Հաշմանդամների միջազգային օրը մենք ոչ միայն բարձրացնում ենք նրանց խնդիրները, այլ նաև ներկայացնում ենք նրանց որպես ստեղծագործ մարդկանց։ Հաշմանդամները բոլորին հավասար մարդիկ են, որոնք ևս զբաղվում են արվեստով, ստեղծագործում են, աշխատում»,-ասաց նա։

Նա նկատեց, որ սահամանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ արվեստի բնագավառում ավելի մեծ ներուժ ունեն։

«Մասնակցությունը նման միջոցառումներին վստահություն է ներշնչում հաշմանդամներին, բարձրացնում է հասարակության մեջ նրանց ինտեգրման մակարդակը»,-հավելեց նա։

Ծրագրի ղեկավարը ավելացրեց նաև, որ հաշմանդամների համար կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ, որը նրանց թույլ կտա ներկայացնել իրենց մտավոր կարողությունները։

Իր հերթին ՄԱԿ-ի հասարակական դեպարտամենտի ներկայացուցիչ Վալերի Տկաչուկը ևս ողջունեց ցուցահանդեսի բացումը։

«Հաշմանդամները չպիտի օտարացում զգան, նրանք հասարակության նույնպիսի լիիրավ ներկայացուցիչներ են, ինչպես և բոլորը»,-ասաց նա։

Տկաչուկը հավելեց, որ «հաշմանդամների խնդիրները բարդ հարցեր են, որոնք պիտի լուծվեն բոլոր երկրներում»։

Մինչև դեկտեմբերի 7-ը տևող ցուցահանդեսի կազմակերպիչն է հաշմանդամների «Փյունիկ» միությունը՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ համատեղ։

1992-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց հաշմանդամների միջազգային օր։

Հաշմանդամների միջազգային օրվա անցկացման նպատակն է ուշադրություն բևեռել նրանց խնդիրներին, պաշտպանել նրանց արժանապատվությունը, իրավունքներն ու բարեկեցությունը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։