485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար գործողություններում բարձրացրել է երկրի ԶՈՒ-երի պատրաստվածության մակարդակը. նախարար
17:20
03 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար գործողություններում բարձրացրել է երկրի Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը։ Այս մասին երկուշաբթի ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։

«ՀՀ զինված ուժերը մեծ առաջընթացի են հասել։ Մենք զինծառայողներ ենք պատրաստում ոչ միայն խաղաղարար առաքելություն կատարելու համար, այլ նրանք նույնպես արդյունքում նպաստում են ԶՈՒ-երի անձնակազմի ռազմական պատրաստվածության բարձրացմանը»,- ասաց նա։

Այս առումով, նախարարը մատնանշեց Հայաստանի ԶՈՒ-երի միջազգային հեղինակության բարձրացման մասին։

«Հայաստանի զինված ուժերի մասնակցությունը միջազգային խաղաղարար գործողություններում, բացի ռազմական նշանակությունից, կարևոր է նաև ռազմաքաղաքական տեսանկյունից, քանի որ նպաստում է ԶՈՒ-երի մարտունակությունը և փաստացիորեն հիմնավորում է մղումը դեպի եվրաիտեգրում ոչ միայն որպես միջազգային անվտանգության սպառողի, այլև մասնակցի»,- ասաց Հարությունյանը։

«Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում նախատեսվում է հայկական խաղաղարար գումարտակի բազայի վրա ստեղծել խաղաղապահների բրիգադ։

«Ավելի լավ պատրաստվելու համար նախատեսվում է ՀՀ ԶՈՒ-երի սպաներին, որոնք հետագայում մտնելու են խաղաղապահների բրիգադի մեջ, ուղարկել Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Հունաստան և այլ երկրներ»,- ասաց Հարությունյանը։

Խոսելով այն մասին, թե ինչու Հայաստանն այլևս լեհական դիվիզիայի կազմում չի մասնակցում Իրաքում խաղաղապահ առաքելությանը, նախարարն ասաց, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, մտածում են Իրաքից իրենց զորքերի դուրս բերման շուրջ, սակայն կոնկրետ որոշումներ դեռևս չկան։

«Այն բանից հետո, երբ Լեհաստանը պաշտոնական մակարդակով որոշում կընդունի, մենք կլուծենք խաղաղապահ առաքելության մեջ մեր հետագա մասնակցության հարցը»,- ասաց Հարությունյանը։

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: