478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը կարող է դառնալ Հայաստանի նախագահական քարոզարշավի բևեռներից մեկը. ՀՅԴ ներկայացուցիչ
16:37
03 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն կարող է դառնալ Հայաստանի նախագահական քարոզարշավի բևեռներից մեկը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ գերագույն մարմնի մամուլի խոսնակ  Սպարտակ Սեյրանյանը։

«Չնայած այսօր ներքաղաքական գործընթացներն ընթանում են երկբևեռ դաշտում, բայց, շուտով այն կարող է բազմաբևեռ դառնալ, ինչը կփոխի Հայաստանի ներքին քաղաքականության սև-սպիտակ երանգավորումը»,-ասաց Սեյրանյանը։

«Ակնհայտ է, որ Դաշնակցությունը ցանկանում է դառնալ բևեռներից մեկը, հակառակ դեպքում կուսակցությունը չէր առաջարկի նախագահի իր թեկնածուին»,-հավելեց նա։

Նրա խոսքերով, քաղաքական բևեռները պետք է ձևավորվեն ծրագրերի գաղափարախոսությունների հիման վրա, այլապես մարդիկ պետք է ընտրություն կատարեն անհատների միջև։ «Մենք պատրաստ ենք պայքար վարել գաղափարախոսությունների և ծրագրերի շուրջ»,-ասաց նա։

Նրա խոսքերով, այն, թե կմիանա արդյոք Դաշնակցությունը այլ քաղաքական ուժերի կախված է պետության ռազմավարական զարգացման հարցերի շուրջ կարծիքների փոխանակումից։ «Այդ գործընթացին մասնակցում են ինչպես նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին առաջարկած, այնպես էլ այդ հարցում դեռևս չկողմնորոշված քաղաքական ուժեր»,-նշեց Սեյրանյանը։

Դրա հետ մեկտեղ, նա նշեց, որ այդ ուժերը պետք է Դաշնակցության արժեհամակարգը տարբերակեն այլ կուսակցություներից։

Սեյրանյանը նշեց նաև, որ Դաշնակցությունն անընդունելի է համարում սև փիարի կիրառումը, բայց եթե նման տեխնոլոգիա կիրառվի կուսակցության դեմ, ապա այն ունի համանման պատասխան տալու բոլոր հնարավորությունները։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, Հայաստանի նախընտրական գործընթացներն ընթանում են հանդարտ, և այդ հանգստության հետագա պահպանումը կախված կլինի բուն քաղաքական ուժերից։

Սեյրանյանը կարծում է նաև, որ այսօր Հայաստանում չկա ընգծված առաջնորդ, որը կարողանար հաղթել առաջին փուլում։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։