484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունն առաջարկում է մեկ տարով երկարաձգել հայ խաղաղապահների գործողություններն Իրաքում
15:48
03 Դեկտեմբերի 2007

Հայաստանի կառավարությունն առաջարկում է մեկ տարով երկարաձգել հայ խաղաղապահների գործողություններն Իրաքում։

Ինչպես երկուշաբթի ԱԺ-ում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ներկայացնելով նախագահի «Իրաքի կոալիցիոն ուժերի բազմազգ դիվիազիայի կազմում գործունեության ղեկավարման և կարգավորման մասին» հռչակագրին միանալու ժամանակաշրջանի երկարաձգման մասին առաջարկը, հայկական խաղաղապահ առաքելության երրորդ անգամ երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի կողմից Իրաքում խաղաղապահ գործունեության իրականացման կարևորությամբ։  

«Հայաստանի կողմից հենց մարդասիրական առաքելության իրականացումը սկզբից ամրագրված էր ազգային արձանագրության մեջ, որտեղ թվարկված են հայկական զորամիավորումների սահմանափակումները, որոնք հետևաողականորեն իրականացվում են 2005-ի հունվարից»,-ասաց Հարությունյանը։

Մասնավորապես, նախարարը պարզաբանեց, որ այդ սահմանափակումների համաձայն անթույլատրելի է հայ խաղաղապահների մասնակցությունը ադրբեջանական զորամիավորումների հետ համատեղ։

Հարությունյանը նշեց, որ 2005-ի սկզբից Իրաք վեց հերթագայությամբ ուղարկվել է 276 հայ զինծառայող։

Հարությունյանը հայտնեց, որ երեք տարվա ընթացքում հայ զինծառայողները ոչ մի զոհ չեն տվել։ Նա նկատեց, որ միակ անգամ 2006-ի նոյեմբերի 11-ին խաղաղապահ գործողության ժամանակ վիրավորվել է ավագ լեյտենանտ Գևորգ Նալբանդյանը, որը բուժում էր անցնում նախ Գերմանիայում, ապա ԱՄՆ-ում։

«Վերականգնման փուլից և ոտքի պրոթեզավորումից հետո, Նալբանդյանի առողջությունը վերականգնված է, և նա շարունակում է ծառայությունը Հայաստանի զինված ուժերում»,-ասաց նա։

Հարությունյանը նկատեց, որ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններում դրական է գնահատվում միջազգային հանրության կողմից և նպաստում է Հայաստանի միջազգային վարկանիշի հետագա աճին, ՀՀ զինված ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը։

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կառույցների հետ հաջող համագործակցությունը պայմանավորված է երկրի ներդրմամբ միջազգային խաղաղապահ առաքելության գործընթացում։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի չմասնակցելը խաղաղապահ առաքելությանը կարող է արգելքներ ստեղծել միջազգային ասպարեզում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման համար, որպես նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ես նպատակահարմար եմ համարում երկարացնել լեհական դիվիզիայի կազմում հայկական խաղաղապահ զորամիավորման գործունեության շրջանը»,-ասաց Հարությունյանը։

Հայաստանի կառավարությունը 2004-ի հուլիսի 9-ին հաստատել էր «Իրաքի կոալիցիոն ուժերի բազմազգ դիվիազիայի կազմում գործունեության ղեկավարման և կարգավորման մասին» հռչակագրին միանալու առաջարկը։ Դրանից հետո հռչակագիրը երկու անգամ երկարաձգել է խորհրդարանի կողմից կառավարության խնդրանքով։

Հայ զինծառայողները լեհական դիվիզիայի կազմում մասնակցում են Իրաքում խաղաղապահ առաքելությանը 2005-ի հունվարի 25-ից։ Ներկայումս Իրաքում է գտնվում հայ խաղաղապահ զորամիավորման վեցերորդ հերթափոխը։ Նրա կազմի մեջ է մտնում 46 հոգի, այդ թվում ՝ երկու շտաբային սպա, ականորսների 10-հոգիանոց դասակ և տրանսպորտային դասակ (31 վարորդ)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: