486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել Մադրիդում
11:31
03 Դեկտեմբերի 2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել Մադրիդում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Վարդան Օսկանյանի և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշել Քալմի Ռեյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, հարևանների հետ Հայաստանի հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացը: Վարդան Օսկանյանը շվեյցարացի իր գործընկերոջը ներկայացրել է նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Հայ նախարարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի  հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը, ինչպես նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր: Ռոբերտ Սիմոնսն ընդգծել է Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի կապի սպա Զբիգնև Ռիբացկու Հայաստան կատարած վերջին այցի, ինչպես նաև նոյեմբերի 20-22-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Հայաստանի պատվիրակության այցի արդյունավետությունը:   

Իսպանիայում Օսկանյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Քրիստիան Շտրոհալի հետ: Վերջինիս հետ զրույցի ընթացքում քննարկվել են  2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին և ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությամբ ընտրություններին  մասնակցելու ձևաչափին վերաբերող հարցեր:

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Վարդան Օսկանյանը Ռումինիայի ԱԳ նախարար Ադրիան Սիորիանուի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը, ընգծել հարաբերություններում առկա մեծ ներուժը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի և Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Ռումինիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի հետ հանդիպման ժամանակ հայ նախարարը քննարկել է Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդիրը, Հայաստան- Թուրքիա հարաբերությունները։ Զրուցակիցները ճշգրտել են ԵԱՀԿ ԱԳ նախարարների  խորհրդի նիստին ընդունվելիք փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշումները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։